loading...

Դեմքի հատվածում նիհարելը կարող է բավական բարդ լինել:Համակարգային մոտեցում ցուցաբերելու դեպքում կարող եք ցանկալի արդյունքի հասնել:

Ջուր: Ջուրը սննդակարգի անբաժանելի մասը պետք է կազմի, հատկապես, եթե ցանկանում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից: Գազավորված, շաքար պարունակող ըմպելիքները փոխարինեք ջրով: Նախ՝ դա դրական ազդեցություն կունենա առողջության վրա, բացի այդ՝ կկրճատեք օգտագործվող կալորիաների քանակն ու կկարողանաք ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Օրվա ընթացքում հարկավոր է 8-10 բաժակ ջուր խմել: Դա կօգնի կարգավորել նյութափոխանակությունը, էներգիա կհաղորդի, օրգանիզմը կապահովի  անհրաժեշտ նյութերով:

Քուն: Առողջ քունն օգնում է կարգավորել հորմոնների մակարդակը. դրանց անհավասարակշռությունը խանգարում է նիհարել: Փորձեք ավելի շատ հանգստանալ, կյանքին թեթև վերաբերվեք:

Քունն օգնում է պայքարել սթրեսի դեմ և վերականգնել էներգիայի մակարդակը:

Առողջ սնունդ: Սա ավելորդ քաշից ազատվելու առաջին նախապայմանն է: Հարկավոր է հավասարակշռել սննդակարգը, ինչը կօգնի օրգանիզմն ապահովել անհրաժեշտ վիտամիններով, հանքանյութերով, սննդարար նյութերով:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here