«Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արարատ Միրզոյանի դրամական միջոցները, ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ներկայացրած 2017թ. տարեկան գույքի ու եկամուտների հայտարարագրի, հարկային տարվա վերջում կազմել են 297 865 դրամ: Եկամտի չափը կազմել է 4 մլն 732,850 դրամ, որը ստացել է աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից:

Արարատ Միրզոյանը պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է երկու բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված:

Պատգամավորի հայտարարագրում նշված է, որ ունի մեկ մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց՝ KIA SORENTO 3.3 L մակնիշի:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here