loading...

Վիտամին C-ն գրեթե ամենաբուժիչ է գրիպի, տարբեր տեսակի շնչառական հիվանդությունների ու մրսածության դեմ, և սա դեռ ամենը չէ: Հայտնի է, որ վիտամին C-ն բարձրացնում է դիմադրողականությունը, և մենք հաճախ հիշում ենք այն հենց այն ժամանակ, երբ մի թեթև հարբուխ է առաջանում, կամ քիթը «փակվում է»:
Եվ ո՞րն է վիտամին C-ի ամենահայտնի աղբյուրը: Իհարկե, բոլորը կասեն նարինջը: Սակայն իրականությունն այդպիսին չէ, իրականում նարինջը չէ, որ պարունակում է ամենամեծ վիտամին C-ի պաշարները:

Ձեզ եմ ներկայացնում մրգեր ու բանջարեղեններ, որոնցում վիտամին C-ն ավելի շատ է, քան նարնջի մեջ: Որպեսզի համեմատությունը ճիշտ ու հստակ լինի, ապա նշենք, որ մեկ միջին չափի նարինջը պարունակում է մոտ 70 մգ վիտամին C: Այժմ ներքևում տեսնենք, թե ինչպես կարելի է այդ անհրաժեշտ վիտամինի պաշարը լրացնել այլ մրգերով ու բանջարեղեններով:

Առաջին հայացքից կարմիր կծու պղպեղը չպետք է ունենա վիտամին C, սակայն կարմիր ու կծու պղպեղի կեսը պարունակում մոտ 108 մգ վիտամին C:

Քաղցր կարմիր պղպեղն իր նախորդին էլ գերազանցում է, իսկ համեմատած նարինջի հետ՝ պարունակում է գրեթե 3 անգամ ավելի շատ վիտամին C՝ դրա քանակությունը հասցնելով 190 մգ-ի:

Բրոկոլին պարունակում 132 մգ վիտամին C: Բացի այդ՝ ունի նաև հակաքաղցկեղային հատկություններ:

Բոլորի սիրելի ելակը պարունակում է 91 մգ վիտամին C:

Կաղամբը պարունակում է նույնքան քանակությամբ վիտամին C, որքան նարինջը, գումարած դրան՝ այն ունի հակաբիոտիկ հատկություններ ու օգնում է պայքարել բորբոքումների դեմ:

Ծաղկակաղամբը, որ հայերը հաճախ, այսպես ասած, թթու են դնում, պարունակում է մոտ 128 մգ վիտամին C:

Արքայախնձորը կամ անանասը պարունակում է 81 մգ վիտամին C: Բացի այդ՝ այն պարունակում է այնպիսի տարրեր, որոնք օգնում են արագ բարձրացնել օրգանիզմի տոնուսն ու չեզոքացնել հոգնածությունը:

Կիվին պարունակում է 132 մգ վիտամին C

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here