Մարդիկ հաճախ տարբեր սննդատեսակներ միասին են գործածում՝ չհասկանալով, այդպիսով վնասում են առողջությանը: Եթե որոշ սննդատեսակներ, առանձին-առանձին վերցրած, շատ օգտակար են օրգանիզմի համար, ապա դրանք միասին գործածելը կարող է հակառակ արդյունքի հանգեցնել:

Օրինակ անգլիացիների սիրած ըմպելիքը՝ կաթով թեյը, այնքան էլ օգտակար չէ առողջության համար, քանի որ կաթը չեզոքացնում է  թեյի օգտակար հատկությունները, բացի այդ՝ կաթի և թեյի մեջ գտնվող նյութերը երբեմն  անհամատեղելի են, այնինչ   թե՛  կաթը, թե՛   թեյը, շատ օգտակար են, եթե առանձին օգտագործվեն:

Սպիտակ հացը և  մուրաբան նույնպես խորհուրդ չի տրվում միասին ուտել, քանի որ ենթաստամոքսային գեղձը չի հասցնում «յուրացնել» այս երկու մթերքի մեջ առկա տարբեր ածխաջրերը:

Իռլանդական սուրճը, որն իրենից ալկոհոլի և կոֆեինի խառնուրդ է ներկայացնում, նույնպես խորհուրդ չի տրվում խմել, քանի որ օրգանիզմն իրար հակասող ազդակներ ստանում . ալկոհոլը թուլացնում է մարդուն, իսկ կոֆեինը աշխուժացնում է:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here