Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնել են մահափորձի մասին, որը 30 տարի առաջ պատրաստվել է ԽՍՀՄ հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովայի դեմ։ Այդ մասին երգչուհին ինքն անգամ գլխի չի ընկել։

17-ամյա Անատոլի Նագիևը՝ Դաղստանից, բռնաբարության մեղադրանքով բանտում էր հայտնվել։ Այնտեղ նա մշտապես լսել է Պուգաչովայի երգերը և նայել նրա լուսանկարները։ Երիտասարդի համար նրան տեսնելը կպչուն միտք էր դարձել։

 

Ազատության մեջ հայտնվելով՝ Նագիևը Մոսկվա է եկել և երգչուհու մասին տեղեկություններ հավաքել։ Ի վերջո, նա կարողացել է հայտնվել երգչուհու դիմահարդարման սրահում և նրան ծաղիկներ նվիրել։ Ալլա Պուգաչովան համաձայնել է հանդիպել նրա հետ։

Բայց հանդիպումը տեղի չի ունեցել։

Որոշ ժամանակ անց Նագիևը նորից բանտում է հայտնվել՝ գնացքում երկու ուղկեցորդների և կին ուղևորի սպանության համար։ Ավելի ուշ նա խոստովանել է, որ նրանցից յուրաքանչյուրի մեջ Պուգաչովային է տեսել։ Անատոլի Նագիևին ձերբակալել և գնդակահարել են։

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here