loading...

Ականջ դրեք ձեր ներքին ձայնին եւ պատասխանեք ընդամենը երկու հարցի. դուք ամենից շատ ի՞նչ եք սիրում:

Ա) վարունգ, թե լոլիկ,

Б) սեխ, թե ձմերուկ:

Վարունգ եւ սեխ

Նման ընտրությունն ավելի բնորոշ է տղամարդկանց, քան կանանց: Այս տեսակի տղամարդիկ առնական են եւ լուրջ: Նրանք հազվադեպ են ազդեցության տակ ընկնում եւ հակված չեն հարբեցողությանը: Նրանց շրջանում շատ մարզիկներ եւ ճանապարհորդության սիրահարներ կան: Նման տղամարդու հետ կինն իրեն կզգա, ինչպես քարե պատի հետեւում. նրա  պատասխանատվությունը տարածվում է նաեւ ընտանեկան հարաբերությունների վրա: Նման տղամարդիկ նպատակասլաց են եւ հեշտորեն են հասնում նախանշված նպատակին: Բայց այդ տեսակը նաեւ իր թերություններն ունի. վարունգա-սեխային տղամարդուն պակասում է ռոմանտիզմը, այդ պատճառով եթե կինը նրանից ծաղիկներ է սպասում, ավելի լավ է` չսպասի, այլ թափանցիկորեն ակնարկի, որ կուզեր ծաղկեփունջ ստանալ որպես նվեր: Այդ տեսակի կանայք հաճախ վերադաս են դառնում, բայց  ընտանեկան կյանքում երեխաների պես անպաշտպան են. վատ են պատրաստում, չեն կարողանում բաշխել բյուջեն,  չեն սիրում լվացք անել եւ սպասք լվանալ: Սակայն հանձին նման կնոջ տղամարդը կգտնի հավատարիմ եւ ըմբռնող ընկերոջ:

Լոլիկ եւ ձմերուկ

Լոլիկա-ձմերուկային մարդիկ ուրախ են եւ ակտիվ: Նրանք աչքի են ընկնում բարձր շփվողականությամբ, բայց ոչ միշտ են հավասարակշռությունը պահպանում շփման մեջ. նրանց բնավորության պայթյունավտանգությունը հաճախ սկանդալների է հանգեցնում: Այս տեսակի տղամարդիկ համադամասեր են: Նրանք ալարկոտ են եւ հողաթափերն ու խալաթը գերադասում են ուսապարկին եւ քնապարկին: Լոլիկա-ձմերուկային տեսակի կանայք հուզական են, սիրում են կենդանիներին եւ ընտանեկան օջախը, նրանց կողքին միշտ տաք եւ հարմարավետ է: Նրանք չեն կարողանում ինտրիգներ հյուսել, բայց կարող են կոպտություն թույլ տալ, որովհետեւ ասում են այն, ինչ մտածում են. անկեղծությունը եւ պարզությունը լոլիկա-ձմերուկային կանանց հոգեբանական գլխավոր հատկանիշն է:

Վարունգ եւ ձմերուկ

Նման խառնվածքի մարդիկ մշտապես հոգեկան խռովք են ապրում: Նրանց արտաքին հանգստությունը եւ զսպվածությունը ներքին լարում են թաքցնում: Նման տղամարդկանց մասին ասում են. խաղաղ ջրափոսում սատանաներ են ապրում: Վարունգա-ձմերուկային մարդու հետ ապրում ես, ինչպես հրաբխի վրա. երբեք չգիտես, թե վաղն ինչ կլինի, եւ նա այժմ ինչ գաղափար է մշակում: Վարունգա-ձմերուկային կանայք մանր բաների պատճառով սկանդալ չեն սարքում. նրանք կուտակում են վիրավորանքները եւ  ի վիճակի են մի գեղեցիկ օր տան ամբողջ սպասքը կոտրել, հաճախ` խեղճ ամուսնու գլխին:  Վարունգա-ձմերուկային մարդիկ ամենաստեղծագործական տեսակն են: Նրանք կարողանում են մտածել, նրանց մեջ  հաճախ են գիտնականներ եւ գյուտարարներ հանդիպում: Մյուս կողմից, եթե Օստապ Բենդերն այդ թեստն անցներ, հավանաբար կհայտնվեր վարունգա-ձմերուկային մարդկանց ճամբարում:

Սեխ եւ լոլիկ

Եթե դուք հենց այդ պտուղներն եք սիրում, դուք հավասարակշռված եք, պատշաճ վարմունքով, հանգիստ: Դուք ներքին պատշաճության զգացում եւ զգայականություն ունեք: Դուք սիրում եք գեղեցիկ իրեր եւ հրաշալի ճաշակ ունեք:   Սեխա-լոլիկային տղամարդիկ մի քիչ կանացի են: Շատ հաճախ նրանք նկարիչ, երաժիշտ են դառնում, մի խոսքով, ստեղծագործելն առավել հարազատ է այդ մարդկանց:  Այդ խառնվածքի կանայք սիրահարվող են, տպավորվող, սիրո մեջ կրքոտ են եւ կայուն: Լոլիկա-սեխային կանայք  նվիրված, քնքուշ, հոգատար կանայք են դառնում: Իսկ այդ տեսակին պատկանող տղամարդիկ կարող են ինքնասիրահարված եսասերներ լինել:

P.S. Լավագույն ամուսնական միությունները կնքվում են.

«սեխ-վարունգ» տղամարդու եւ «վարունգ-ձմերուկ» կնոջ միջեւ,

«սեխ-լոլիկ» տղամարդու եւ «սեխ-վարունգ» կնոջ միջեւ,

«վարունգ-ձմերուկ» տղամարդու եւ «լոլիկ-ձմերուկ» կնոջ միջեւ,

«լոլիկ-ձմերուկ» տղամարդու եւ «լոլիկ-սեխ» կնոջ միջեւ:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here