loading...

Հայտնիների դիմահարդարումը, վարսահարդարումն ու արտաքին ցանկացած փոփոխություն անզեն աչքով անգամ նկատվում է հանրության կողմից ու արժանանում մի շարք քննարկումների կամ քննադատությունների: Համացանցում շատ են նաեւ տարատեսակ հիթ շքերթները, որտեղ ներկայացվում են ամենաճիշտ շպարված կամ հագնված հայտնիներին: NEWS.am STYLE-ը որոշել է նման հիթ շքերթ կազմել, բայց մասնագետի օգնությամբ 🙂 Հայտնի դիմահարդար Ալինա Սարգսյանին խնդրել ենք առանձնացնել այն 5 հայտնի հայուհիներին, որոնք ըստ դիմահարդարի շպարվում են ճիշտ եւ գրագետ: Ահա, թե էկրանային որ գեղեցկուհիներն են հայտնվել նրա ցուցակում.

Իվետա Մուկուչյան

«Մեր շոու բիզնեսի ամենաոճային արտիստներից է եւ ունի իր ուրույն ոճը։ Իվետայի դիմահարդարումը շատ համապատասխանում է իր կերպարին՝ հիմնական շեշտը դնելով շուրթերին եւ մեղմ ընդգծված աչքերին»։

Լիլիթ Հովհանիսյան

«Նա ամենառոմանտիկ եւ հեքիաթային կերպարներից է հայկական շոու բիզնեսում։ Լիլիթը եւ՛ շքեղ է, եւ՛ նուրբ միաժամանակ։ Նրա դիմահարդարումները շատ նուրբ եւ բնական են եւ ընդգծում են նրա գեղեցկությունը»։

Նազենի Հովհաննիսյան

«Նա գրավչությունն ու զարգացվածությունը համատեղում է հրաշալիորեն եւ այդ ամենը համեմում է բարձր ճաշակով։ Նրա գրավչության գաղտնիքը հյութեղ կարմիր շուրթերն են եւ այդքան սիրված smokey eyes-ը»։

Սիրուշո

«Հայ կնոջ ոճային կերպար: Նա ունի չկրկնվող եւ թելադրող ոճ՝ անդավաճան իր կերպարին։ Նրա դիմահարդարումը նուրբ է՝ no make up ոճում, եւ հենց դա է առեղծվածություն հաղորդում նրա կերպարին»։

Անահիտ Սիմոնյան

«Հայկական շոու բիզնեսի ամենավառ եւ ոճային կերպարներից է։ Իր ոճի ուրույն մասն են կազմում արտահայտված աչքերն ու թարթիչները, որոնք էլ ավելի գայթակղիչ են դարձնում նրա հայացքը»։

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here