Instagram սոցիալական ցանցում us_armenians էջը ԱՄՆ Գլենդել քաղաքում տեղի ունեցած համերգից տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես է հանդիսատեսների մի մասը ի նշան բողոքի թիկունքով շրջվել դեպի Հարութ Փամբուկչյանը (Ձախ Հարութ) նրա կատարման ժամանակ։ Նրանք կրել են Նիկոլ Փաշինյանի պատկերով սպիտակ շապիկներ:

Սոցցանցի օգտատերերից մեկը գրել է. «Ուզում եմ հիշեցնել, որ այս տարվա մարտի 31-ին ՀՀԿ–ի ամփոփիչ հավաքի ժամանակ մեր շատ սիրելի Ձախ Հարութը երգեց ՀՀԿ–ի համար եւ երգելու ընթացքում ծնկաչոք խոնարհվեց Սերժ Սարգսյանի առջեւ. եկեք մոռանանք ոչինչ»։

Նշենք, որ ելույթն ավարտելուց հետո Հարութ Փամբուկչյանը վրդդոված դիմում է նրանց. «Վերջացրեցի՞ք, դե մի կողմ գնացենք, երգենք»։

Տեսանյութը դիտեք այստեղ

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here