Անանուխով թեյն օգնում է անցկացնել գլխացավը և կարգավորել նյութափոխանակությունը

Ամենաբուրավետ և հանգստացնող ըմպելիքներից մեկը անանուխով թեյն է: Դրա համն անկրկնելի է և թարմացնող, իսկ դրա բույրը տալիս  է հանգստություն և հարմոնիա: Սակայն դրանք այս թեյի ոչ բոլոր օգտակար հատկություններն են: Անանուխով թեյը կարող է կարգավորել նյութափոխանակությունը և օգնել կորցնել ավելորդ կիլոգրամները: Այն կարող է հագեցնել ծարավը և նոր ուժեր պարգևել: Ավելին, մեկ բաժակ անանուխի թեյը կարող է ձեզ հավասարակշռություն  պարգևել և հանել նյարդային գրգռվածությունը:

Հետաքրքիր է, որ անանուխով թեյն օգտակար է կանանց համար, իսկ տղամարդկանց համար՝ ոչ: Պարզվում է, որ թեյը նվազեցնում է տղամարդու «տեստոստերոն»  հորմոնի արտադրությունը, ինչը վնասակար  է տղամարդկանց առողջության համար:

Կանանց խորհուրդ է  տրվում անանուխով թեյ խմել դաշտանային ցիկլի ցավերի կամ սկսվող կլիմաքսի նախանշանների դեպքում: Իսկ խախտված ցիկլով կանանց և աղջիկներին թեյը կօգնի վերականգնել հորմոնալ ֆոնը և կարգավորել դաշտանային գրաֆիկը:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here