loading...
Շատերին է հայտնի, որ դերասանուհի Էլեն Ասատրյանն արդեն տեւական ժամանակ է, ինչ երեւանյան տարբեր ակումբներում հաղորդավարությամբ է զբաղվում: Մի քանի ամիսների ընթացքում Էլենը մի քանի ակումբներում աշխատեց, եւ ահա հերթական անգամ նա իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ այլեւս դադարեցնում է տվյալ ակումբի հետ աշխատանք: Նման պարագայում մշտապես քննարկվում է, թե արդյոք կոնֆլիկտային հարաբերություններն են եղել պատճառը, որ այս կամ այն հայտնի մարդը դադարեցրել է տվյալ համագործակցությունը:
Life.panorama.am-ը կապ է հաստատել Էլենի հետ՝ պարզելու աշխատանքից հեռանալու պատճառները եւ ճշտելու՝ արդյոք դերասանուհին առհասարակ դադարեցրել է հաղորդավարական աշխատանքը:
«Հեռանալուս պատճառը նոր առաջարկի հետ է կապված: Հիմա ստորագրել եմ նոր պայմանագիր, որի համաձայն այսուհետ միայն կորպորատիվ միջոցառումներ եմ վարելու: Մարդիկ ինձ արդեն ակումբներում չեն տեսնի, փոխարենը կտեսնեն բացառապես կորպորատիվ երեկույթներին: Բայց ասեմ, որ մեծ դժվարությամբ եմ թողել ակումբի աշխատանքը, քանի որ թե անձնակազմը, թե աշխատանքի բնույթը ինձ շատ հարազատ էին: Անգամ հեռանալուց լաց եմ եղել»,- նշեց  Էլենը:
Հարցին, որ եթե նախկին աշխատանքը սիրված էր, ապա նոր հրավերքը ինչով գրավեց, որի դիմաց դերասանուհին որոշել է համաձայնել, պատասխանեց.
«Նոր աշխտանքով ամսական 3-4 երեկո վարելով ես կաշխատեմ այնքան գումար, ինչքան աշխատում էի մեկ ամսվա ընթացքում՝ ակումբում աշխատելով: Կարծում եմ՝ այս ասպարեզում յուրաքանչյուրն էլ իմ կերպ կվարվեր»:
Դիտարկմանը, որ շշուկներ կան, թե Էլեն Ասաատրյանը բնույթով կոնֆլիկտային մարդ է եւ այդ պատճառով հաճախ է աշխատավայրը փոխում, դերասանուհին հավելեց.
«Եթե դուք ներկա լինեիք ակումբից հեռանալու օրը, ապա թե իմ հուզմունքից, թե ողջ անձնակազմի եւ անգամ տնօրենի վերաբերմունքից կհասկանայիք, որ նման բան չկա»:
Զրույցի ընթացքում հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է Էլենը հասցնում «Երեւի» հեռուստասերիալում իր աշխատանքը համատեղել հաղորդավարական գործունեւության հետ, նկատեց.
«Մեծ դժվարությամբ ու բարդությամբ՝ երբեմն մոռանալով ինքս ինձ: Ժամանակս չի բավարարում շփվել ընկերներիս հետ եւ անգամ քնել: Ասեմ ավելին՝ գերհոգնածության եւ քնի բացակայության պատճառով ես անգամ առողջական խնդիրներ ունեմ: Ինձ հանգիստ է պետք, ես անընդհատ երազում եմ քնելու մասին, կարծում եմ՝ նոր աշխատանքը հնարավորություն կտա մի փոքր հանգստանալ եւ ինքս ինձ ժամանակ տրամադրել»:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here