Հայաստանում ռիսկային երեք սցենարներ կան, որոնցից յուրաքանչյուրից պետք է խուսափել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Առաջին վտանգը, ըստ նրա, անարխիան է, քաոսը, որն Աշոտյանի տպավորությամբ կիսում է նաև գործող իշխանությունը:

Երկրորդ վտանգը, պատգամավորի խոսքով, չափից ավելի մեծ ավտորիտար ճանապարհով գնալու հնարավորությունն է, քաղաքական այլախոհությունը սահմանափակելը:

«Դա տեսնում եմ հանրային, քաղաքական քննարկումների դիսկուրսում, անհանդուրժողականություն կա այն կարծիքների նկատմամբ, որոնք չեն համապատասխանում գործող իշխանության կամ իրենց ղեկավարի կարծիքի հետ»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Ըստ պատգամավորի՝ երրորդ վտանգն էլ Հայաստանի համար պոպուլիզմի այն աստիճանն է, որը կարող է էռոզիայի ենթարկել պետական մարմինների գործողությունները:

Արմեն Աշոտյանը մանրամասնեց, որ այս երեք վտանգներն ամբողջությամբ տեսանելի չեն:

«Չեմ ուզում կոնկրետացնել մտավախությունները, դրանք ընդհանուր են: Ես ուզում եմ, որ նոր իշխանություններն այս երեք ռիսկային սցենարներից հեռու մնան»,- ասաց նա:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here