Իվետա Մուկուչյանը վերադարձել է Հայաստան, որպեսզի միանա խաղաղ անհնազանդության ցույցերին: Երգչուհին իր Instagram-ում լուսանկար է հրապարակել եւ գրել.

«Ես արդեն Հայաստանում եմ։ Վերադարձա, քանի որ անտանելի էր հեռավորությունից հետեւել, թե ինչպես է քո ու ողջ ազգաբնակչության համար պայքարում երիտասարդների մեծ խումբ, իսկ դու առավելագույնն ինչ կարողանում ես անել ելույթներիդ արանքում համակարգչի էկրանի առջեւ նստելն ու իրադարձությունների զարգացումներին հետեւելն է։ Ես արդեն այստեղ եմ ու այսօր երեկոյան կմիանամ իմ հայրենակիցներին, իսկ դրա համար մի քանի պատճառ ունեմ.

Մեր հայրենիքը ժողովրդինն է. սա փաստ պետք է լինի բոլորի եւ յուրաքանչյուրի համար։
Ժամանակները փոխվել են, իսկ նոր «դարը» արդարության եւ խաղաղության նորովի գիտակցմամբ պետք է առանձնանա։ Ու հավատացեք կարեւոր չէ, թե ով կղեկավարի երկիրը, գլխավորն այն է, որ տվյալ անձն անսահման սիրի իր երկիրն ու ժողովրդին, առաջնորդվի արդարամտությամբ։
Սա այսօրվա գլխավոր հրամայականն է»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իվետան գրել էր.

«Իմ մտքերը հայ համայնքի հետ է! Ես հույս ունեմ, որ մի օր կառավարությունն ու ժողովուրդը կկառչեն մի թելից և կմիավորվեն, որպես մի ամբողջականություն ! Վստահ եղեք, որ յուրաքանչյուր քայլ ծաղկուն ապագա է հարթում հաջորդ սերունդների համար: Կանգուն եղեք և միշտ միասին»:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here