loading...

Ապրիլի 1-ը երգիծանքի եւ ծիծաղի օրն է, որը նշվում է ամբողջ աշխարհում: Այդ օրն ընդունված է կատակներ անել մտերիմների ու տան անդամների հետ:

Թե այս տոնը որտեղի՞ց է ծագումով (April Fool’s Day կամ All Fool’s Day), Ֆրանսիայից, Անգլիայից, Մեքսիկայից կամ Շվեդիայից, գաղտնիք է, որը, ցավոք, ծածկված է մթությամբ:

Տոնի ծագման ամենաազդեցիկ տարբերակներից մեկը կապում են նրա հետ, որ սկզբնապես ապրիլի 1-ը շատ երկրներում նշվում էր որպես գարնանային  գիշերահավասարի եւ Զատկի օր: Գարնանային նոր տարվա առիթով տոնակատարությունները ուղեկցվում էին կատակներով ու զվարճալի   չարություններով, ուրախ խաղերով: Տոնի ավանդույթը կա նաեւ այսօր՝ պատճառը բնությունն է, քանի որ մարդիկ եղանակի գարնանային քմահաճույքները փորձում էին  սիրաշահել կատակներով ու խաղերով:

Մեկ այլ,  Ծիծաղի օրվա առաջացման նույնպես տարածում ստացած տարբերակը կապված է Գրիգորիանական օրացույցին անցման հետ, որը կատարել է Հռոմի Պապ Գրիգորը 1582 թ.: Բանն այն է, որ Նոր տարին միջին դարերում նշվում էր ոչ թե հունվարի 1-ին, այլ  մարտի վերջին, մինչեւ 1563-1564 թթ. Կարլ Տասերորդը  (King Charles IX) Ֆրանսիայում բարեփոխման ենթարկեց օրացույցը: Այդ պատճառով Նոր տարվա շաբաթը սկսվում էր մարտի 25-ին եւ ավարտվում ապրիլի 1-ին:

Հին ժամանակներում նաեւ ընդունված էր զվարճանալ նոր տարվա տոներին: Բայց, չնայած օրացույցում կատարված փոփոխություններին, որոշ պահպանողական տրամադրված մարդիկ (հնարավոր է պարզապես անտեղյակ) շարունակում էին տոնել նոր տարվա շաբաթը հին ոճով: Մյուսներն ուրախանում եւ կատակով ծաղրում էին նրանց, «հիմար» նվերներ էին մատուցում եւ անվանում ապրիլյան հիմարներ (April’s Fools): Հենց այդպես էլ ծագել է այսպես կոչված «Ծիծաղի օրը»:

XVIII դարում այդ ուրախ տոնը  լայնորեն հայտնի դարձավ: Անգլիացիները, շոտլանդացիները եւ ֆրանսիացիները այն տարածեցին իրենց ամերիկյան գաղութներում: Ծիծաղի օրն ընդունված էր կատակով ծաղրել միմյանց, ինչպես նաեւ միմյանց անիմաստ հանձնարարություններ տալ, օրինակ. գտնել եւ բերել քաղցր  քացախ:

Բոլոր ժամանակներում էլ որակյալ հումորն ու երգիծանքը եղել են զորեղ միջոց ինչպես հասարակական-մշակութաբանական բազմաթիվ խնդիրների, այնպես էլ առօրյա-կենցաղային հոգսերի հաղթահարման կամ գոնե մեղմացման համար:

Համաձայն որոշ կարծիքների` ապրիլի 1-ին Երգիծանքի եւ հումորի օրը նշելը պայմանավորված է գարնան արեւադարձի հետ: Այդ օրվա կապակցությամբ տոնակատարությունները միշտ ուղեկցվել են կատակներով եւ ուրախությամբ:

Մեկ այլ վարկածի համաձայն` Երգիծանքի եւ հումորի օրը պայմանավորված է Ֆրանսիայում Նոր տարվա տոնը նշելու հետ: Մինչ հունվարի 1-ին Նոր տարին նշելը, այդ տոնը Ֆրանսիայում նշվել է ապրիլի 1-ին:

Տարիներ անց որոշ մարդիկ շարունակում էին Նոր տարին նշել հին տոմարով, եւ այդ պատճառով նրանց ծաղրում էին` անվանելով «ապրիլյան խենթեր»:

ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ ապրիլի մեկը պետականորեն ճանաչվել է որպես Հումորի եւ երգիծանքի պաշտոնական օր:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here