«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանին նշանակեցին կրթության և գիտության նախարար։

Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը ` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արայիկ Հարությունյանին նշանակել է կրթության և գիտության նախարար։

Արայիկ Հարությունյանը ծնվել է 1979թ․ սեպտեմբերի 2-ին, Երեւանում։

1986-1996թթ.-ին սովորել է Երեւանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում։

1996-2003թթ.-ին սովորել է Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում՝ 2001թ․ ստանալով արաբագիտության բակալավրի, իսկ 2003թ.՝ արաբագիտության մագիստրոսի աստիճան։

1998-1999թթ.-ին սովորել է Դամասկոսի` «Արաբերենն արտասահմանցիների համար» ինստիտուտում:

2007թ.-ին ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980-ականներին – 21-րդ դարի սկզբին»)։ Գիտական 6 հոդվածի հեղինակ է:

2007թ.-ից դասախոսում է Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետում, «Արաբագիտության արդի հիմնախնդիրներ» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է:

2005-2006թթ.-ին աշխատել է մարդու իրավունքների «Հելսինկյան ասոցիացիայում» որպես ծրագրի ղեկավար, 2010-2011թթ.-ին`1in.am լրատվական կայքում որպես միջազգային բաժնի պատասխանատու, 2013-15թթ.-ին`Araratnews.am կայքում որպես միջազգային բաժնի պատասխանատու։

2008թ.-ին եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր: 2011թ,-ից «ՀԻՄԱ» ՀԿ-ի խորհրդի անդամ է։ Հայերենի խնդիրներով մտահոգ մի խումբ քաղաքացիների հետ հիմնադրել է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» քաղաքացիական նախաձեռնությունը, «Բանակն իրականում» խմբի անդամ է։ 2014 թվականից «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն» կազմակերպության անդամ է:

2007-2010թթ.-ին ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում։

2013-2015թթ.-ին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ:

2015-2016թթ.-ին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ:

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է, «ԵԼՔ» դաշինքի պատգամավորի թեկնածու Շենգավիթ եւ Մալաթիա Սեբաստիա համայնքներն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում։

2016 թվականի հոկտեմբերի 30-ին վերընտրվել է «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության վարչության անդամ:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here