«Ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածում, թե իբր «ներհայաստանյան զարգացումները ճնշելու համար Արցախից Հայաստան են տեղափոխվում բանակային ստորաբաժանումներ»:

Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվի կողմից տարածված տեղեկությունը և մեր քաղաքացիներին հորդորում տուրք չտալ հակառակորդի սադրանքներին, մանավանդ, որ Արցախի զինված ուժերի միակ ու հիմնական գործառույթն է հանդիսանում երկիրը պաշտպանել արտաքին թշնամուց, այլ ոչ թե գործողություններ իրականացնել հարազատ ժողովրդի դեմ:

Ավելին, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին օրերին հակառակորդի կողմից դրսևորվող ակտիվությությունը, այն է՝ ուժերի և միջոցների ինտենսիվ տեղաշարժերն ու կուտակումները և դրանցից բխող անկանխատեսելի հետևանքները կանխելու նպատակով, ՊԲ հրամանատարությունը հետևողականորեն աշխատանքներ է տանում հանրապետության առաջնագիծն անխոցելի պահելու և, ըստ այդմ՝ մարտական հերթապահություն կրող անձնակազմի թվաքանակը ավելացնելու, այլ ոչ թե նվազեցնելու ուղղությամբ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են առաջնագծում իրականացնել պատշաճ վերահսկողություն և պատրաստ են ցանկացած պահի ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ քայլեր:»

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here