loading...

Ընդունեք ի վերուստ ուղարկված փողը և մի մասն ուղղեք բարի գործերին: Որքան շատ եք նվիրում, այնքան ձեզ շատ է տրվում:

Այս պարզ բաները միշտ փողի աղբյուր կհանդիսանան ձեզ համար.

  1. Ուշադրություն դարձրե՞լ եք այն բանի վրա, երբ սկսում է քոր գալ ձեր ձախ ափը: Շատերի համար դա փող ստանալու նշան է: Երբ քոր է գալիս ձախ ափը, դա նշան է այն բանի, որ շատ շուտով դուք փող եք ստանալու: Դա կարող է լինել նույն օրը կամ մի քանի օր հետո: Յուրաքանչյուրիս մոտ դա անհատական բնույթ ունի: Երբ սկսվում է քոր գալ ձախ ափը, ուշադիր եղեք, թե որքան ժամանակից եք դուք փող ստանում:
  2. Դրամապանակ՝ փողերը պահելու ամենահարմար տեղը: Կարմիր դրամապանակը գումարը դեպի իրեն ձգելու հատկություն ունի: Շատ կարևոր է, որ փողերը կոկիկ դրված լինեն դրամապանակում:
  3. Բարեգործությունը կավելացնի ձեր եկամուտը: Բավական է ձեր եկամտի մեկ տասներորդը տրամադրեք կարիքավորներին, որպեսզի ապահովեք առատության հոսքը: Պարտադիր չէ այդ գումարը տրամադրել եկեղեցուն: Դուք կարող եք այն տրամադրել մանկատանը կամ այլ բարի գործերին: Կարևորն այն է, որ դուք դա անեք ի սրտե, ոչ թե ցուցադրելու համար:
  4. Հնոտիք: Հին իրերը ժամանակի ընթացքում ձեռք են բերում բացասական էներգիան կլանելու հատկություն: Ազատվելով հնոտիքից ու կիրառելով ֆեն-շուի գիտելիքները՝ դուք կկարողանաք ակտիվացնել հարստության էներգիան, և ձեր տանը միշտ բարգավաճում կլինի:
  5. Տնային բույսեր: Երբ տան բույսը ծաղկում է, դա նույնպես ֆինանսական բարգավաճման նշան է:
  6. Փողոցում գտնված մետաղադրամը կամ զարդը նույնպես հուշում են ֆինանսական շահույթի մասին: Ուստի մի արհամարհեք դրանք ու անցեք: Վերցրեք դրանք ու շնորհակալ եղեք այդ նշանի համար, եթե նույնիսկ այդ զարդը կամ մետաղադրամը իրենցից արժեք չեն ներկայացնում:
  7. Ամռանը խորհուրդ է տրվում պատուհանները բաղ թողնել հնարավորինս շատ, որպեսզի թիթեռնիկները ներս մտնեն: Քանի որ թիթեռնիկները փողի նշան են: Այնպես, որ կարիք չկա թիթեռնիկին անմիջապես դուրս հրավիրել: Թույլ տվեք, որ առատությունն ամուր մուտք գործի Ձեր կյանք:
  8. Երբ թռչունն իր «բնական կարիքներն» է հոգում Ձեզ վրա: Իհարկե դա հաճելի զգացումներից չէ: Սակայն շատ մի մտահոգվեք, քանի որ դա նույնպես առատության ու հարստության նշան է:
  9. Եթե պարտքով գումար եք վերցրել, ուրեմն վերադարձրեք այն մինչև ճաշ:
  10. Մուտքի դռան գորգի տակ դրված մետաղադրամները դեպի տուն են ձգում հարստությունը: Այնպես որ նպաստավոր մթնոլորտ ստեղծեք հարստության համար:
  11. Իհարկե այդքան շատ պետք չէ հույս դնել նշանների վրա: Պարզապես պետք է ակտիվ գործել:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here