loading...

1. Մի մոռացեք միշտ անկեղծ ժպտալ աչքերով և սիրտը սիրով լցնել:

Դա կանխարգելում է բոլոր հիվանդությունները: Երբ դուք տխուր եք, զայրացած, ճնշված, երբ լաց եք լինում կամ նյարդայնանում, ձեր օրգանները թույն են արտազատում, սակայն, եթե դուք երջանիկ եք ու ժպտում եք, նրանք արտադրում են մեղրանման կազդուրիչ հեղուկ: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մենք այսօր ապրում ենք խելացնոր, տենդային կյանքով:

Շատերի համար է սովորական դարձել աշխատանքային օրն ավարտել գլխացավով: Մեր մեջ և մեր շուրջ աճող ճնշման հետ ինչ-որ բան է պետք անել: Որքան էլ տարօրինակ է, այն ամենը, ինչ պետք է անել, ոչինչ չանելն է: Ձեզ խնդիրը միայն դժվարին իրավիճակում, ինչ էլ որ դա լինի, թույլ չտալն է, որ իրավիճակն ամբողջովին կլանի ձեզ:

Դրա համար պետք է ժպտալ: Այս պարզ գործողության շնորհիվ աշխարհը փոխվում է, և այն, ինչ սպառնում էր դառնալ մեծ անհաջողություն, այդպես էլ այդպիսին չի դառնում:

Սկզբում շատ դժվար է լինում գնահատել ներքին ժպիտի արդյունքները, էլ չասած դրա տեխնիկային ամբողջությամբ ու ճիշտ տիրապետելու մասին, սակայն ժամանակի հետ, եթե դուք այն բավական հաճախ կատարեք, այն կդառնա ձեր կյանքի անբաժանելի մասը: Որտեղ էլ որ դուք լինեք, կանգնած կլինեք թե նստած, ժպտացեք, թուլացեք, ձեր սիրտը սիրով լցրեք և թույլ տվեք սիրո ալիքներին լցվել ձեր մարմնի մեջ:

2. Քիչ խոսեք:

Մանրակրկիտ կերպով ընտրեք, թե ինչ եք ասելու, երբ և ինչպես: Տեղին ասված խոսքն անգնահատելի բան է:

3. Քիչ անհանգստացեք ու շատ գործեք:

Քիչ մտածեք ապագայի ու անցյալի մասին, քանի որ հենց դրանք են անհանգստության առիթներ տալիս, իսկ անհանգստությունը սթրես է առաջացնում: Դրա փոխարեն՝ աշխատեք կենտրոնանալ, երբ կարողանաք դա անել: Հիշեք, որ կենտրոնացումն ինքն իրեն է գալիս, առանց հատուկ տեխնիկաների, օգնելու և ներելու հմտության զարգացման արդյունքում:

4. Զարգացրեք մտքի ուժը:

Արևելյան շատ լեզուներում, այդ թվում՝ նաև չինարենում, խելք և սիրտ հասկացությունները մի բառով են արտահայտվում: Երբ կհասնեք այն մակարդակին, երբ ձեզ այլևս չեն անհանգստացնի անձնական ամբիցիաները, երբ կկարողանաք մոռանալ ձեր մասին ու կզարգացնեք ձեր սիրտը, այդ ժամանակ միայն դուք կգտնեք հիվանդություններից ազատվելու միջոցը:

5. Հարգեք ձեր գլուխը ու ոտքերը տաք պահեք:

Ձեր գլխին հսկայական հարգանքով վերաբերվեք: Գոյություն ունի կանոն, որին պետք է հետևել անշեղորեն՝ գլուխդ սառը պահիր, իսկ ոտքերդ՝ տաք: Այդպես դուք կխուսափեք գլխում չափազանց շատ էներգիա կուտակելուց, որի հետևանքով կարող եք անհարմարավետություն զգալ կամ հիվանդանալ:

Եթե չափազանց շատ էներգիա է հասնում գլխին, կարող է բարձրանալ արյան զարկերակային ճնշումը: Էներգիան տեղափոխելով դեպի ոտնաթաթեր՝ դուք կարող եք իջեցնել ճնշումը, իսկ ոտքերը տաք պահելով՝ կանխարգելել սրտի տագնապը: Այնպես որ, ոտնաթաթերը տրորեք հաճախակի ու տաքացրեք: Իսկ դրանից հետո էներգիան կուտակեք պորտի մեջ, որը նույնպես տաք պետք է լինի:

6. Վիզը տաք պահեք:

Պարանոցի մեջ շատ արյունատար անոթներ ու նյարդեր կան, որոնք կամ դուրս են գալիս ձեր մարմնի շատ կարևոր օրգանից՝ գլխից, կամ գնում են դեպի գլուխը: Այդ պատճառով էլ նրան ևս պետք է շատ ուշադրություն դարձնել: Հետևեք, որ պարանոցը տաք լինի, որ այն լարված չլինի, ժպտացեք նրան: Աշխատեք ձեր զգացմունքներից ինտենսիվորեն չօգտվել:

Մի նայեք ու մի լսեք չափազանց լարված կամ երկար: Եթե զգացմունքների օրգանները չափազանց ակտիվ են աշխատում, կարող է հիվանդություն ի հայտ գալ: Չափազանց մեծ քանակությամբ ուտելիք ու խմիչք օգտագործելով՝ դուք կքայքայեք ձեր առողջությունը:

Կյանքն ավելի երկար դարձնելու ու հիվանդություններից խուսափելու համար թուքը կուլ տալու գործողությունը կատարեք օրվա մեջ մի քանի անգամ: Քամու դեմ մի կանգնեք, երբ նոր եք լողացել կամ անկողնուց հենց նոր եք վեր կացել:

7. Իմաստուն եղեք սնվելիս:

Չափազանց շատ մի կերեք, որպեսզի սնվելուց հետո ստիպված չլինեք չափից ավելի երկար նստել կամ պառկել, քանի որ դա կարճացնում է ձեր կյանքը: Սեղանից վեր կացեք նախքան լրիվ կշտանալը, ապա զբոսնեք: Երբեք քնից անմիջապես առաջ մի կերեք:

Քիչ կերեք, բայց հաճախ: Այդպես դուք լավ մարսողություն կապահովեք ու չեք ծանրաբեռնի 5 կարևոր օրգանները: Ուտելիս նախ տաք ուտեստները կերեք, ապա աստիճանաբար անցեք ավելի սառը ուտեստներին: Ուտելուց առաջ միշտ պետք է թեթև շունչ քաշել ու մի քիչ օդ կուլ տալ:

Գարնանն ավելի շատ կծու սնունդ օգտագործեք, ամռանը՝ ավելի շատ՝ թթու, աշնանը՝ դառը, իսկ ձմռանը ավելի քիչ աղի սնունդ օգտագործեք, սակայն բոլոր դեպքերում չափը մի անցեք: Եթե դուք չափազանց շատ եք կերել, շատ ջուր մի խմեք ու այն արագ կուլ մի տվեք: Երբ երկար ժամանակ քաղցած լինելուց հետո միանգամից շատ ուտեք, մեծ է հավանականությունը, որ չեք մարսի կերածը:

Քաղցած փորին հում մրգեր մի կերեք, քանի որ դրանք տաքացնում են ստոծանուց վերև ընկած օրգանները:

8. Չափի զգացում ունեցեք:

Չափազանց երկար քայլքը վնասում է կապաններին, չափազանց երկար նստելը՝ մկաններին, կանգնելը՝ ոսկորներին, պառկելը՝ կենսական էներգիային, մտածելը՝ արյանը: Կատաղությունը, վիշտը, ափսոսանքը և անտարբեր, ձանձրալի, անհաղորդակից վիճակը վտանգավոր են, ինչպես և վտանգավոր են չափազանց ուժեղ ուրախությունը կամ հաճույքը:

Վնասակար են տառապելը, սեռական հարաբերություններից խուսափելը, հուզվելը: Կարճ ասած՝ վնասակար է չափի զգացում չունենալը:

9. Ուրախությունն ավելացնում է Ցիի քանակը:

Որքան մեծ ուրախություն, այնքան մեծ Ցի, այսինքն՝ կենսական էներգիայի քանակ: Մեծ վիշտը կանգնեցնում է Ցիի հոսքը: Դուք կարող եք սպառել կենսական էներգիայի պահուստային ֆոնդերը չափազանց ակտիվ սեռական կյանք վարելով: Թուքը կուլ տալն ավելացնում է էներգետիկ հոսքը: Երբ հիվանդ եք, գլուխը դեպի հյուսիս մի պառկեք: Եթե արթնանալուց անմիջապես հետո դուք սկսում եք շատ խոսել, զրկվում եք կենսական էներգիայից:

10. Տարվա եղանակը:

Ձմռանը հետևեք, որ ոտքերը տաք լինեն, իսկ գլուխը՝ սառը: Գարնանը և աշնանը թե ոտքերին, թե գլխին թույլ տվեք սառնություն զգալ: Եթե դուք հիվանդ եք ու քրտնում եք, սառը ջուր մի խմեք, քանի որ դա քայքայիչ է սրտի ու ստամոքսի համար: Գարնանն ու ամռանը պառկեք գլխով դեպի արևելք, իսկ աշնանն ու ձմռանը՝ արևմուտք: Քնեք կողքի թեքված, ոտքերը մինչև ծնկները ծալած, ինչը կավելացնի ձեր կենսական էներգիայի քանակը:

Ամռանն ու աշնանը շուտ պառկեք քնելու, շուտ էլ արթնացեք: Ձմռանը շուտ պառկեք ու ուշ արթնացեք: Գարնանը պառկեք քնելու, քանի դեռ լույս է, ու շուտ արթնացեք: Լուսաբացին, կեսօրին, ճաշից հետո, մթնշաղին և կեսգիշերին մաքրեք ատամներն ու բերանը ողողեք 7 անգամ: Դա կերկարացնի ձեր կյանքն ու կամրացնի ոսկորները, ատամները, մկանները, եղունգներն ու մազերը:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here