Ուկրաինացի լրագրող Դմիտրի Սուվորովը անդարդաձել է հայաստանյան իրադարձություննդրին եւ մասնավորապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Հայաստանի նոր վարչապետը սկսել է փոխել երկիր։ Ամեն օր՝ կոնկրետ առաջընթաց։ Ամեն օր՝ հաշվետվություն մարդկանց առաջ Ֆեյսբուքով։ Աշխատանքի է գնում ոտքով, օլիգարխների դեմ կոնկրետ պայքր է տանում։ Մաքսակետում արդեն բարեփոխում է իրականացրել։ Եւ որքան է աշխատել դեռ, 4 օ՞ր․․․

Իհարկե՝ չի բացառվում, որ Փաշինյանը ժամանակի ընթացքում տեղի տա, փոխվի, ամեն ինչ հնարավոր է։ Սակայն մարդն այնպիսի տեմպ է վերցրել, որ 4 շաբաթում երկրի համար ավելի շատ բան կանի, քան մեր կառավարությունը՝ 4 տարում։ Ու սա այն պարագայում, որ նրա վրա «արյան պարտք» չկա։ Նրա քաղաքացիները, բարեբախտաբար, ստիպված չէին մահանալ՝ հանուն բարեփոխումների։

Ուրախ եմ Հայաստանի համար, թող առաջ գնան, վաստակել են։

Բայց անչափ ցավում եմ Ուկրաինայի համար։ Հետհեղափոխական իշխանություններն այստեղ գողացան հաղթանակը։ Պորոշենկոն, Փաշինյանի ֆոնին, այնքան վատ է նայվում, որ մարդկանց, ովքեր նրա օգտին պատրաստ են կրկին քվեարկել, ցանկանում ես հարվածել․․․»,- գրել է Սուվորովը։

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here