ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության ոլորտում բացարձակ առաջնահերթություն է Հայաստանում աղքատության հաղթահարումը։ Այդ մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այցելել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն եւ աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանին:

Կառավարության ղեկավարը նշել է, որ  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության ոլորտում բացարձակ առաջնահերթություն է Հայաստանում աղքատության հաղթահարումը, որը ոչ այնքան աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լուծման, որքան տնտեսական ընդհանուր զարգացման եւ կառավարման արդյունավետության խնդիրն է:

«Ես առանձնահատուկ ուշադրություն եմ ուզում դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը,  մանկատների գործունեությանը եւ այնտեղից դուրս եկած անձանց իրավունքների հետագա պաշտպանությանը: Կարեւորագույն շեշտադրումներից մեկն եմ համարում պատշաճ կրթություն ստանալու հնարավորությունը, որը նրանց կյանքի հետագա կազմակերպման կարեւորագույն նախապայմանն է լինելու »,- ընդգծել է պարոն Փաշինյանը:

Այնուհետեւ Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արտեմ Ասատրյանին կատարած աշխատանքի համար եւ նշել. «Այն համագործակցության ու համերաշխության մթնոլորտը, որ մենք հաստատել ենք Հայաստանի Հանրապետությունում համոզված եմ, որ պետք է իր արտահայտումն ունենա նաեւ պետական կառավարման մարմիններում: Մարդիկ իրենց աշխատանքով պետք է ծառայեն Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ քաղաքացուն եւ հայ ժողովրդին»:

Արտեմ Ասատրյանը շնորհավորել է նորանշանակ նախարարին եւ հայտնել իր պատրաստակամությունը օգնելու յուրաքանչյուր հարցում եւ իր փորձն ու գիտելիքները ի նպաստ բերելու սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանն ու ամրապնդմանը:

Նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել պարոն Վարչապետին դժվարագույն ոլորտի վստահության համար եւ նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտն առնչվում է յուրաքանչյուր քաղաքացու՝ անկախ կարգավիճակից ու սոցիալական դիրքից: Եվ յուրաքանչյուր աշխատակցի ամենօրյա աշխատանքից է կախված լինելու նրանց խնդիրների արագ լուծումը:

«Իմ նոր գործընկերների հետ երկօրյա շփումներից ու աշխատանքային քննարկումներից կարող եմ փաստել, որ մենք արդեն ֆիքսել ենք առաջնահերթությունները եւ համոզված եմ, որ մենք հնարավորինս արագ ժամկետներում գտնելու ենք վերհանված խնդիրների լուծումները »,- ասել է Մանե Թանդիլյանը:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here