loading...

Բրեդ Փիթի մտերիմներից մեկը հարցազրույց է տվել «Woman’s Day Australia» պարբերականին ու պատմել է դերասանի հետագա պլանների մասին: Ըստ աղբյուրի՝ Փիթը որոշել է հեռանալ Հոլիվուդից և իր նոր ընկերուհու՝ Ների Օքսմանի հետ դիզայներական ու ճարտարապետական   նախագծեր իրականացնել:

Այս մտահղացումը Բրեդ Փիթը չի կարող շատ շուտ   իրականացնել, քանի որ առաջիկայում Լեոնարդո դի Կապրիոյի հետ նկարահանվելու է Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում, որից հետո էլ՝ «Պատերազմ Z» ֆիլմի սիքվելում:

Բրեդ Փիթն իր նկարահանումների գրաֆիկը մի քանի տարվա կտրվածքով է կազմում, և քանի որ նրա պլաններում նշված երկու ֆիլմերից բացի,  առայժմ ոչինչ նախատեսված չէ, մնում է ենթադրել, որ դերասանի մտերիմի հայտնած տեղեկատվությունը ճիշտ է , և Փիթը շուտով լքելու է Հոլիվուդը:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here