loading...

Վիլյամ և Հարի արքայազնները մտերմացել են մոր՝ արքայադուստր Դիանայի մահից հետո։ Այս մասին պատմել է Վիլյամը՝ մեկնաբանելով եղբոր հետ իր հարաբերությունները։

«Մենք շատ մտերմացանք մեր ապրումների արդյունքում։ Մայրիկի կորուստը այդ տարիքում ստիպեց մեզ միասին, կողք կողքի տանել այդ վիշտը։ Եվ այն, ինչի միջով մենք անցանք, մեզ ավելի ուժեղ դարձրեց»,– խոստովանել է արքայազնը, ով այցելել էր CALM բարեգործական հիմնադրամի միջոցառմանը, որը օգնում է ծանր իրավիճակում հայտնված բրիտանացիներին։

Image result for prince william harry

Վիլյամը, պատասխանելով ռադիոհաղորդավար Ռոնան Քեմփի հարցերին, նաև ասել է, որ Հարին իր լավագույն ընկերն է։ Արքայազնը համոզված է, որ մտերիմները պետք է կիսվեն իրար հետ իրենց զգացմունքներով։ «Կարևոր է, որ և՛ հայրերը, և՛ որդիները ասեն այն, ինչ իրենց ներսում է»։

Related image

Այնուամենայնիվ, Հարին կարծես թե մինչև վերջ դեռ չի սովորել բաց լինել. երբ Վիլյամին հարցրեցին, արդյոք նա կլինի կրտսեր եղբոր հարսանիքի «փեսայի ընկերը», նա պատասխանեց, որ նրան դեռ այդ մասին չեն խնդրել։ «Եվ ընդհանրապես, դա շատ նուրբ թեմա է»,– ծիծաղելով ասել է Վիլյամսը։

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here