Թաթա Սիմոնյանը երգ է գրել՝ նվիրված Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Երգից մի հատված նա հրապարակել է իր Instagram-ում.

«Նոր առավոտ բացվեց, Հայաստան, բարեւ:

Որդիներդ՝ հերոս, դուստրերդ՝ արեւ:

Չկա ոչ մի պատնեշ, ոչ մի փշալար,

Ազատության ճանապարհ՝ հայերի համար»,- երգում է Թաթան:

Ի դեպ, ավելի վաղ, անդրադառնալով համաժողովրդական շարժմանը, նա գրել էր.

«Իմ կեցվածքի պատճառով շատերին կթվա, թե ես անտարբեր եմ կյանքում, երկրում և իմ հարազատ քաղաքում տեղի ունեցող դեպքերի նկատմամբ, բայց ոչ, ես չեմ կարող հանդիսատեսի նման վերաբերվել այն ամենին, ինչ հիմա կատարվում է իմ ազգի, իմ փառապանծ ժողովրդի հետ:

Փողոց են դուրս եկել իմ հայրերն ու մայրերը, քույրերն ու եղբայրները, նրանց զավակներն ու թոռները:
Չկա մեկը, անկախ սոցիալական սանդուխքի վրա զբաղեցրած իր դիրքից, տարիքից և սեռից, ում հոգին չի ալեկոծվել տեսնելով այս ամենը, ինչն այժմ կատարվում է մեր բազմաչարչար երկրում:

Հավատացած եմ, որ մեր իմաստուն կառավարիչներն ու պետական այրերը նույնպես փնտրում են լավագույն ճանապարհը, մեր հայրենիքն առանց ցնցումների, պատվով դուրս բերելու այս քաոսային իրավիճակից, և տա Աստված, որ միասին գտնենք ճիշտ ելքը»:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here