Գյումրին, լինելով նշանային քաղաք հայկական թավշյա ժողովրդական հեղափոխության համար, այսօր վաղ առավոտվանից միացել է բողոքի ակցիային և հայտարարել դասադուլ և գործադուլ: Ցուցարարները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը, որից հետո շարժվել են դեպի Վարդանանց հրապարակ, մտել քաղաքապետարանի շենք և աշխատողներին կոչ արել միանալ գործադուլին:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը իր ակցիան սկսել է հենց այդ հրապարակից: Ապրիլի 27-ին Գյումրիում շարժման հանրահավաքով արձանագրվեց Հայաստանում գլուխ բարձրացրած հակահեղափոխության տապալումը:

Նյութը պատրաստեց likeland.am կայքը

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here