ԱԻՆ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարար: Այս մասին, այսօր՝ մայիսի  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ասել ենք, որ համաձայնության կառավարություն ենք նշանակելու: Կարող եմ ասել, որ այսօր Դավիթ Տոնոյանը կնաշանակվի պաշտպանության նախարար, մյուս նշանակումներն առաջիկայում կլինեն», — ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը չի շարունակի պաշտոնավարել։

Նշենք, որ Դավիթ Տոնոյանը 2010-2016 թվականներին զբաղեցրել է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2017-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար։

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here