loading...

Շատերը ձմերուկի կորիզները դեն են նետում՝ չկասկածելով անգամ, թե որքան օգտակար են դրանք առողջության համար: Ձմերուկի կորիզներից ստացված թուրմը   բարձրացնում է տղամարդկանց սեռական պոտենցիան, կարգավորում է արյան շրջանառությունը, բուժում է երիկամների հիվանդությունները, նպաստում է, որպեսզի երիկամներում հավաքված ավազը կամ նույնիսկ քարերը դուրս գան օրգանիզմից:

Ահա, թե ինչպես է պետք պատրաստել հրաշագործ թուրմը և օգտագործել այն.

Պետք է  հավաքել 20-30 ձմերուկներից հանված կորիզները, մանրացնել դրանք՝ դարձնելով փոշեհատիկների չափ, վրան 2 լիտր ջուր լցնել, եռացնել,   15 րոպե թողնել ցածր կրակի վրա: Թուրմը պետք է խմել սառը վիճակում՝ 2 օր շարունակ, իսկ երրորդ օրը անպայման դադար տալ, որպեսզի օրգանիզմը հասցնի ազատվել տոքսիններից:

Այս գործողությունը կարելի է կրկնել մի քանի շաբաթ շարունակ՝ նույն հաջորդականությամբ. 2 օրը մեկ՝   մեկօրյա դադարով:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here