Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ձեւավորումից հետո պետք է անցում կատարի այլ մարմինների ղեկավարների փոփոխության։ Մասնավորապես խոսքը ընտրովի մարմինների ղեկավարների մասին է, որոնք համառորեն չեն ցանկանում հրաժարվել զբաղեցրած պաշտոններից։ Օրինակ, Սահմանադրական դատարանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Վերաքննիչ պալատի ղեկավարները, ինչպես նաեւ Գլխավոր դատախազը։ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը զրույցում ասաց, որ բացի հրաժարականից՝ նրանց այդ պաշտոններից հեռացնելու այլ տարբերակ դեռեւս չեն գտել։ «Եթե հրաժարական չտան, այլ մեխանիզմ չեմ մտածել, կարող է մտածենք՝ գտնենք, բայց պառլամենտի կողմից ընտրված մարմինների ղեկավարները միայն հրաժարական կարող են տալ…. Մարդիկ կան, որ կհասկանան, որ քաղաքական իրավիճակ է փոխվել եւ նրանք չպետք է զբաղեցնեն պաշտոնենր եւ իրենց ձեռքով կգրեն իրենց դիմումները»։ Էդմոն Մարուքյանի խոսքով՝ փոփոխությունները չեն շրջանցի այդ ոլորտները, ի վերջո վարչապետի ընտրությամբ գործընթացները սկսվել են  եւ ոչ թե ավարտվել։

Իսկ իշխանության օրակարգի գլխավոր հարցը արտահերթ ընտրություններն են՝ խորհրդարանը ցրելու դժվարին հարցը, որին առայժմ դեմ է Հանրապետական կուսակցությունը։ ՀՀԿ–ն մտադիր է քվեարկել կառավարության ծրագրի օգտին, մինչդեռ այն տապալելու արդյունքում հնարավոր կլիներ  արձակել խորհրդարանը եւ նոր ընտրություններ անցկացնել։  Մարուքյանի խոսքով՝ արտահերթ ընտրությունները պետք է լինեն քաղաքական պայմանավորվածության արդյունքում, որ չխախտվի Սահմանադրության ոգին։ Քաղաքական համաձայանությունից առաջ  էլ անհրաժեշտ է փոփոխել  Ընտրական օրենսգիրքը, հրաժարվել  տարածքային ցուցակների դրույթից, որից հետո միայն անցկացնել արտահերթ ընտրություններ։

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here