Facebook սոցիալական ցանցը մարկետինգային հետազոտություն է անցկացնում, ստուգելով օգտատերերի պատրաստակամությունը, վճարել Facebook-ի՝ առանց գովազդի և գաղտնիությունը կատարելագործած տարբերակի համար: Նման հետազոտություն անցկացնելու որոշումը ընդունվել է Facebook-ի օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի հետ կապված աղմուկից հետո:

Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:

Գործակալության տվյալներով՝ Facebook-ը օգտատերերին ընտրություն է առաջարկելու. ամեն ամիս վճարել հասանելիության համար և չտեսնել գովազդ, կամ ունենալ անվճար մուտք գործելու հնարավորություն, բայց դիտել հայտարարություններն ու ավելի շատ անձնական տվյալներ բացահայտել: Որոշումը կախված է լինելու օգտատերերի պատրաստակամությունից՝ վճարել գովազդն անջատելու և անձնական տվյալների հետ ավելի զգույշ վարվելու համար:

Վերլուծաբանները հաշվարկել են, որ նման «բաժանորդագրման» տարեկան արժեքը մոտ 80 դոլար է կազմելու:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here