loading...

Մի որոշ ժամանակ առաջ տեղեկություն էր հայտնվել, որ Ցուկերբերգի և Facebook-ի մյուս ղեկավարների՝ օգտատերերին ուղարկված հաղորդագրություններն առեղծվածային կերպով անհետացել են։

Դատելով այս ամենից պարզ է դառնում, որ սոցցանցի աշխատակիցներն ու ղեկավարները հնարավորություն ունեն ջնջելու ուղարկված հաղորդագրությունները, իսկ սովորական օգտատերերին այդ գործառույթը հասանելի չէ։

Այս իրավիճակը զայրացրել է օգտատերերին, ովքեր միանգամից անհավասարություն են զգացել։ Facebook-ից հաստատել են, որ իրենց ծառայությունն իրոք ունի նման գործառույթ, որը դեռևս հասանելի է միայն այն մշակողներին, բայց մոտ ժամանակներս այն հասանելի կլինի բոլորի համար։

Դեռևս պարզ չէ, թե ինչպես է այդ գործառույթն աշխատելու և երբ է ներդրվելու։

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here