loading...

Շրջելով գինու շիշը՝ անհնար է չնկատել հատակի արտասովոր փոսը: Հետաքրքիր է, ո՞վ է նրան տվել նման ձև:

Շշագործները գինեգործների հետ միասին պահպանում են այդ մասնագիտական գաղտնիքը, սակայն մենք գտել ենք մի քանի հիմնավոր պատճառներ:

Հարմարավետություն փոխադրելու ժամանակ
Երբ Ֆրանսիան համարվում էր գինու մայրաքաղաքը ողջ Եվրոպայում, գինեգործները պետք արտահանեին այն հարևան երկրներ: Այսպես տեղափոխելիս շշերը դասավորում էին իրար վրա, որտեղ վերևի շարքի գինիները դրվում էին ներքևի շարքի գինիների վրա շատ հարմարավետ:

Որպեսզի թաքցնեն նստվածքը
Գինու արտադրման տեխնոլոգիայի անկատարությունն իր ավանդն ունի ուղիղ և անուղղակի իմաստով: Ոչ ոք չի ցանկանում անմաքուր գինի խմել: Այդ ժամանակ գինեգործները դիմեցին հնարքի. նստվածքը մնում է փոսիկի մեջ, և մարդիկ կարողանում են հանգիստ վայելել գինին:

Ապակեգործական անկատարություն
Այս տարբերակը թերևս ամենաարժանահավատն է: Գինու առաջին շշերը պատրաստում էին բացառապես ձեռքով, իսկ այս դեպքում թերություններից խուսափելն անհնար էր: Դրա համար որոշեցին փոս անել, որպեսզի իրենց թերություններն աննկատ մնան:

Փոսը՝ որպես արդիականություն
Նման շշով գինի արտադրելն այսօր մոդայիկ է. այն կարծես հին ավանդույթների ու որակի պահպանման էֆեկտ է ստեղծում:
Էլեգանտություն
Հայտնի սոմելյեն հաճախ մի հնարք է գործում օգտվելով փոսիկից գինին լցնելու ժամանակ: Այն, ինչ խոսք, շատ էլեգանտ է:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here