Կենսաբանական ինժեներիան և գենետիկական փոխակերպումների տեխնոլոգիաները թույլ կտան ստեղծել մարդկային բջիջներ, որոնք կդիմակայեն հիվանդություններին:

Մարդու գեներում սպիտակուցների բազմակի վերածրագրավորումը լուրջ ջանքեր կպահանջի, սակայն 10 տարի հետո կստեղծվեն վիրուսների, բակտերիաների և այլ վարակների միջոցով վերարտադրված իմունային բջիջներ: Այս մասին հայտնում է life.ru-ն՝ հղում կատարելով Genome ծրագրի ղեկավար բժիշկ գենետիկ Ֆրենսիս Քոլինզը:

Նրա խոսքերով, մարդկային գեների 20,000 համակցություններից գիտնականները նախատեսում են հեռացնել գենետիկ ինֆորմացիայով «լրացուցիչ» միավորները, որոնք խանգարում են մարդու օրգանիզմի հետագա զարգացմանը: Գենետիկները կարծում են, որ գենետիկ նյութը կարելի է ծրագրավորել գրեթե ցանկացած ուղղությամ. գիտնականների առաջնային խնդիրն է ստեղծել սպիտակուցային շղթաներ, որոնք ստիպում են դիմադրողականություն ձեռքբերել ճառագայթման, ցրտի, բարորակ ու չարորակ ուռուցքների, ինչպես նաև ծանր վիրուսային հիվանդությունների դեմ:

Ծրագրի ավարտից հետո գիտնականները նախատեսում են ստեղծել յուրահատուկ և գործնականորեն անմահ մարդ, ում օրգանիզմում ծերացման գործընացները կդանդաղեցվեն, ինչը թույլ կտա ոչ միայն ազատվել ծանր հիվանդություններից, այլ նաև ապրել մինչև 150-170 տարի:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here