loading...

Եթե դուք հաճախ եք լալիս, ապա անհոգ եղեք, քանի որ գիտնականներն ապացուցել են, որ լացը ունի օգտակար հատկություններ: Այդ մասին տեղեկացնում է telegraf.com-ը:

1. Արցունքները խոնավ են պահում աչքերը: Հայտնի է, որ համակարգիչները և ընդհանրապես էկրան ունեցող սարքերը չորացնում են աչքի բիբը, այդ պատճառով էլ բժիշկները խորհուրդ են տալիս արցունքոտել դրանք կամ պարզապես հաճախ թարթել աչքերը:

2. Արցունքները մեղմում են ցավը: Ոչ միայն հուզական ցավը, այլև ֆիզիկական, քանի որ արցունքները նպաստում են էնկեֆալինի արտադրմանը, որն իր ազդեցությամբ շատ նման է մորֆիի:

3.Արցունքները մաքրում են: Ոչ միայն աչքի խնձորակի մակերեսը, այլև մարդու ողջ օրգանիզմը: Արցունքների միջոցով օրգանիզմից դուրս են գալիս թունավոր նյութերը և սթրեսի հորմոնները:

4. Արցունքներն օգնում են հաղթահարելու սթրեսային իրավիճակը: Այդ է վկայում այն փաստը, որ լացից հետո սրտխփոցները և շնչառությունը դանդաղում են, թուլանում են մարդու մարմնի մկանները:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here