Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Ազգային ժողովում, հանրապետական կուսակցության պահվածքը ուներ երեք հիմնական նպատակ։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտնել է շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«Առաջին նպատակը հետեւյալն էր, նրանք հույս ունեին, որ հարցուպատասխանի ընթացքում եսիմ-ինչ է տեղի ունենալու, եւ ժողովուրդը միանգամից փոխելու է իր տեսակետը իմ, այս շարժման ամսին։ Դա չաշխատեց։ Նրանք հույս ունեին, որ իրենց պահվածքով կջղայնացնեն ժողովրդին եւ հնարավոր կլինի այդ ֆոնի վրա սադրանքներ կազմակերպել։ Դա նույնպես չաշխատեց»,- ասել է Փաշինյանը եւ հավելել. «Նրանք հույս ունեին, որ իրենք խրխոտ կանգնում, դեմ են քվեարկում, ժողովուրդը կհուսահատվի, եւ հանրահավաքի մասնակիցների թիվը կպակասի։ Թան էլ չէ, փրթած մածուն ձեզ։ Այն, ինչ տեղի ունեցավ, աննախադեպ էր։ Այսօր Հայաստանում չի եղել ոչ մի բաց ճանապարհ»։

Փաշինյանի խոսքով, այսօր առավոտյան Թումանյան փողոցը փակվել է չինացի զբոսաշրջիկների կողմից։ «Հայաստանի ժողովուրդը նույնիսկ կարիք չունի որեւէ քաղաքական գործչի հավատալ-չհավատալու։ Ամենակարեւորն այն է, որ յուրաքանչյուրը հավատա ինքն իրեն, իր ուժին, հզորությանը»,- ասել է Փաշինյանը։

Նշենք, որ այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, թե խմբակցությունը որոշում է կայացրել թեկնածու չառաջադրել, ընտրել պատգամավորների 1/3-ի առաջադրա թեկնածուին։ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ նշել է, որ իրենց թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here