Մայիսի 1-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ վարչապետի ընտրության քվեարկությունը. որոշում չկայացվեց, իսկ հաջորդ հատուկ նիստը, որի ընթացքում պետք է նոր վարչապետ ընտրվի, տեղափոխվեց մեկ շաբաթով:

Նիստից հետո Հանրապետության հրապարակում հավաքվածներին ողջունելու եկավ Իվետա Մուկուչյանը: Երգչուհին բեմից ողջունեց ներկաներին՝ ասելով.

«Ես այսօր եկել եմ ձեզ համար: Նայում եմ ձեր աչքերի մեջ եւ տեսնում հույս, ցավ, միասնություն: 2009-ին հենց այս ամենի համար ես վերադարձա Հայաստան: Խնդրում եմ, միշտ եղեք միասին, որովհետեւ հային չի կարելի թերագնահատել: Կարեւոր չէ, թե ով է կառավարում, կարեւորը՝ մենք ղեկավարենք մեր երկիրը»,- հայտարարեց նա, ապա կատարեց իր «Հայաստան ջան» հիթը:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here