loading...

«Ազիզյաններ» սիթքոմից հայտնի Մարի Պետրոսյանը մեզ հետ զրույցում պատմել է սիրված սիթքոմի արդեն չորրորդ եթերաշրջանի մասին, որն ապրիլի 2-ից կլինի «Արմենիա Պրեմիումի» եթերում:

Ազիզյանների ընտանիքում դարձյալ իրարանցում է, սիթքոմը կսկսվի Մարիի հերուսուհու ամուսության արարողությամբ, իսկ թե ինչպես այն կուղեկցվի եւ ինչ հանգուցալուծում կունանա, դերասանուհին հրաժարվեց խոսել:

«Սիթքոմի նոր եթերաշրջանում սիրված հերոսներին կմիանան մի քանի նոր դերասաններ, որոնք էլ ավելի կհետաքրքրացնեն սյուժետային զարգացումները:  Հերոսուհուս ընտրյալի՝ Վիլենի միջոցով նոր իրավիճակներ կստեղծվեն, իսկ սկեսուրի կերպարը սիթքոմը առավել ծիծաղաշարժ կդարձնի: Ինչպես արդեն հայտնի է, Վիլենին մարմնավորում է «Վիտամին ակումբից» հայտնի Պոնչը, ով սիթքոմում շատ հարուստ տղա է, եւ Մարին էլ տարվել է նրանով»,- պատմեց դերասանուհին:

Մարի Պետրոսյանը նկատեց, որ փոքրիկ դադարից հետո մեծ հաճույքով են սկսել նկարահանումները:

«Մեր հեռուստատեսային ընտանիքում իսկական ընտանեկան մթնոլորտ է, որը գնալով ավելի է խորանում: Այստեղ մենք մեզ իսկապես տանն ենք զգում, մեծ հաճույքով ենք իրականացնում նկարահանումները: Անձամբ ես սիրով եմ գնում աշխատանքի, ինչը լավ արդյունքի համար կարեւոր գրավական է»,- նշեց նա:

Դերասանուհու խոսքով՝ սիթքոմի սիրված լինելը իրեն եւ ողջ դերասանական խմբին դրդում է ավելի մեծ պատասխանատվությամբ աշխատել.

«Բնականաբար, դերասանները ինքնագլուխ ոչինչ չեն կարող անել նկարահանման ընթացքում: Ամեն բան որոշում է ռեժիսորն ու սցենարիստը, սակայն ընթացքում մենք ազատ ենք արտահայտելու մեր մտքերը, որոնք քննարկվում են նրանց հետ: Արդյունքում երբեմն իմպրովիզներ կատարվում են: Մենք ողջ թիմով գիտակցում ենք, որ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի արդարացնենք հեռուստադիտողի սերն ու սպասելիքները»,- հավելեց Մարին:

Դերասանուհին խոստովանեց, որ «Ազիզյանների»՝ «Արմենիա TV»-ով հեռարձակվելուց հետո հեռուստադիտողների արձագանքները կտրուկ ավելացել են:

«Անշուշտ, «Արմենիա TV»-ով հեռարձակվելուց հետո թե սիթքոմի, թե մեր ճանաչումը մեծացել է: Հիմա առավել շատ եմ զգում, թե ինչքան է սիրված սիթքոմը եւ մեր կերպարները, ինչը շատ հաճելի է»,- ընդգծեց դերասանուհին, իսկ հարցին, թե ճանաչված լինելը շա՞տ է փոխել նրա կյանքը, պատասխանեց.

«Այս ամենին ես վերաբերվում եմ որպես մասնագիտության: Իսկզբանե ես չեմ ընտրել այս ուղին, որ ինձ ճանաչեն, ես սիրել եմ այս աշխատանքը եւ գնացել եմ երազանքիս հետեւց: Իհարկե, ճանաչված լինելը հաճելի է, երբ փողոցում կարող են մոտենալ, հաճելի խոսքեր ասել, լուսանկարվել քեզ հետ, այդ ամենը միայն աշխատանքիս լավ կողմերից է, բայց ոչ միակ նպատակը»:

Մարի Պետրոսյանը նկատեց, որ առաջարկներ շատ է ստանում, բայց դրանց մեծ մասը չի ընդունում, քանի որ իրեն այնքան էլ չեն գոհացնում պահանջները.

«Վերջերս նկարահանվել եմ ռուսական գովազդում, բայց նոր նախագծերում դեռեւս առիթ չեմ ունեցել մասնակցել, քանի որ առաջարկները միշտ չէ, որ գոհացնող են: Ուրախ եմ, որ Արման եւ Հայկ Մարությանները միշտ կողքիս են, ցանկացած հրավեր ստնալիս՝ նրանց հետ եմ քննարկում ու մեծ տեղ եմ տալիս նրանց կարծիքին: Ես լավ եմ սկսել իմ ուղին, դրա համար չեմ ուզում անել մի բան, որրը ինձ կշեղի իմ ճիշտ ուղուց»,- ավարտեց նա:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here