Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի հիանալի աշխատանքի մասին, որը մեծ էկրաններին էր բարձրացել 44 տարի առաջ Նյու-Յորքում։
1. Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան կարող էր հեռացվել ռեժիսորի «պաշտոնից»
Կոպպոլայից առաջ ռեժիսորի տեղը առաջարկվում էր  ուրիշ մասնագետների՝ Էլիա Կազանին, Արթուր Պենին, Ռիչարդ Բրուքսին, Կոստա-Գավարսին, բոլորն էր հրաժարվում էին աշախատանքից։ Նկարահանումների մեկնարկից հետո պրոդյուսերներին դուր չէր գալիս Կոպոլլայի աշխատելու ոճը։ Նույնիսկ մի քանի անգամ վերջինիս սպառնացել են, որ կազատեն աշխատանքից։  Ամեն ինչ փոխվեց բեմադրությունից հետո, որտեղ Մայքլը (Ալ Պաչինո) սպանում է Սոլոցցոին և Մակկլասկիին։ Այդ հատվածը դուր էր եկել պրոդյուսերներին։
2. Կոպոլլան պայքարում էր խորհրդանշական լոգոյի համար
Ի սկզբանե ստուդիան չէր ցանկանում թողնել հայտնի խամաճիկների թելերով նշանը և ցանկանում էր փոխել այն, բայց Կոպոլլան պնդում էր, որպեսզի պահպանվի այժմյան լոգոն։
3. Կոպոլլան պայքարում էր, որ ֆիլմը նկարահանվի պատմական դրամայի ժանրում
Տնտեսման նկատառումներով Paramount ընկերությունը Կոպոլլային խնդրել էր նկարահանումները իրականացնել 1972 թվականի իրադարձություններով և նկարահանման աշխատանքներն իրականացնել կանզասում, քանի որ այդ քաղաքում նկարահանումների իրականացումը կլիներ ավելի մատչելի, քան Նյու-Յորքում։ Սակայն Կոպոլլան համոզեց ընկերությանը նկարահանումները իրականացնել հետպատերազմական Նյու-Յորքում, որպեսզի կարողանան պահպանել ֆիլմի ամբողջականությունը։
4. Ընտանեկան ընթրիքները դերասաններին օգնեցին ավելի լավ ընկալել իրենց դերերը
Կոպոլլան անց էր կացնում չնախատեսված փորձեր, որի իմաստը նրանում էր, որ դերասանները, մտնելով իրենց դերերի մեջ, լինեին ընտանեկան սեղանի շուրջ։ Այդպիսով Կոպոլլան ցանկանում էր բնական ուղիով ցույց տալ բնական հիերարխիան ֆիլմում։
5. Paramount-ը չէր ցանկանում, որպեսզի Վիտո Կորլեոներին մարմնավորի Մարլոն Բրանդոն
Ընկերությունը հայտարարել էր, որ Բրանդոն երբեք չի նկարահանվի իրենց ֆիլմերում։  Վերջիններս Վիտո Կորլեոնեյի դերի համար առաջարկել էին  Լոուրենս Օլիվյեին, ընկերությունը վերջում համաձայնվել է վերցնել Բրանդոին հետևյալ պայմաններով.
• Նա պետք է անցներ դերի համար փորձարկումներ
• Եթե վերջինիս ընտրեն դերի համար, ապա նա պարտավոր է խաղալ ֆիլմում առանց վարձատրության
• Բրանդոն պարտավորվում էր վճարել հնարավոր վնասների փոխհատուցմումը, քանի որ նա հայտնի էր նկարահանման հրապարակում իր «վատ» պահվածքով։
Կոպոլլան համոզեց Բրանդոյին մասնակցել «փորձնական նկարահանումներին»։ Եվ Paramount ընկերությունը այնպես էր հիացել դերասանի խաղով, որ հաժարվեցին երկրորդ և երրորդ պայմաններից։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here