Հայաստանի 35 պետական կառույցներ որպես տարեկան ապահովագրության վճար ապահովագրական ընկերություններին վճարել են 139 մլն 432 հզր դրամ:

Տարբեր գերատեսչություններ նշել են, որ տարեկան ապահովագրական վճարների գումարները յուրաքանչյուր տարի գրեթե նույն չափն են կազմում:

16 գերատեսչություն ծառայողական ավտոմեքենաներն ամենաշատն ապահովագրել են «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում: Նշենք, որ կան կառույցներ, որոնց ծառայողական մեքենաների ապահովագրումն արված է տարբեր ընկերություններում:

1.Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե — այստեղ հաշվառված է 42 ծառայողական մեքենա, ապահովագրված են «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում:

Տարեկան վճարը կազմում է  1 մլն 703 հզր ՀՀ դրամ:

2. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն — Նախարարության աշխատակազմի, (այդ թվում ՝ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին սպասարկող) 9 ավտոմեքենա է հաշվառված, որոնց համար 2017 թ-ին «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությանը վճարվել է 359 հզր դրամ:

Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներում 21 ավտոմեքենա կա, որից ՀՀ Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում՝ 17 ավտոմեքենա, որոնց համար 2017 –ին «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությանը վճարվել է 504 հզր դրամ, իսկ Զբաղվածության պետական գործակալությունում՝ 4 ավտոմեքենա, որոնցից 2-ի համար 2017-ին «Ինգո Արմենիա»-ին վճարվել է 66 հզր դրամ, իսկ 2-ը ստացվել են միջազգային կազմակերպությունից, և դրանց համար ապահովագրական վճարներ չեն իրականացվել:

3.Առողջապահության նախարարություն — ապահովագրված է 14 ծառայողական մեքենա, որից վեցը սպասարկում են նախարարության կենտրոնական ապարատի աշխատակիցներին, իսկ 8-ը՝ ՀՀ առողջապահության նախարարության տեսչական մարմնին: Մեքենաներն ապահովագրված են «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունում, ինչի դիմաց բյուջեից վճարվում է  608 հզր ՀՀ դրամ:

4.Արդարադատության նախարարություն — ապահովագրված է 20 ծառայողական ավտոմեքենա, որոնց համար վճարվել է 474 հզր դրամ «ԻՆգո Արմենիա» ընկերությանը:

5.Արտակարգ իրավիճակների նախարարություն-ապահովագրված է 26 տրանսպորտային միջոց «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունում, և այդ ծառայության դիմաց  ընկերությանը վճարված տարեկան ապահովագրական գումարը կազմում է 976 հզր դրամ:

6.Արտաքին գործերի նախարարություն— ՀՀ ԱԳՆ-ում շահագործվում է 17 ծառայողական ավտոմեքենա, որոնք ապահովագրվել են «Ինգո Արմենիա»-ում : Ապահովագրական ընկերությանը տարեկան վճարումը կազմում է 672 հզր 350 ՀՀ դրամ:

7.Ազգային վիճակագրական ծառայություն — ԱՎԾ-ը Կառավարության պաշտոնական կայքում միայն նշել է, որ մեքենաներն ապահովագրված են « Ինգո Արմենիա» ընկերությունում, և որի դիմաց նրանց տարեկան վճարը կազմում է  94 հզր դրամ:

8. Բնապահպանության նախարարություն — Նախարարության ծառայողական մեքենաներն ապահովագրված են «Ռոսգոսստրախ Արմենիա»-ում: Հաշվառված է 44 ծառայողական ավտոմեքենա, որից 8-ը սպասարկում է պաշտոնատար անձանց, 13-ը՝ ՀՀ բնապահպանության նախարարության կառուցվածքային և առանձնացված մարմիններին, 23-ը՝ Բնապահպանության նախարարության  և ընդերքի տեսչության մարմնին:

2018 թվականին կնքած պայմանագրի համաձայն՝ ապահովագրության վճարը կազմում է 754 հզր դրամ, իսկ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համար՝ 712 հզր  դրամ:

9. Գյուղատնտեսության նախարարություն — 2017 թվականին «Ինգո Արմենիա» ընկերությանը ապահովագրական ծառայության դիմաց վճարվել է 39 հզր և 105 հզր դրամ:

10. Դատախազություն — Դատախազության մեքենաներն ապահովագրված են «Ռոսգոսստրախ Արմենիա»-ում, տարեկան ապահովագրական վճարը կազմել է  3 մլն 67 հզր դրամ:

11. Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն-«Գարանտ Ասիստանս»-ում են ապահովագրված նախարարության մեքենաները, վճարը կազմում է 143 հզր. դրամ:

12. Կրթության և գիտության նախարարություն –Մեքենաներն ապահովագրված են «Սիլ Ինշուրանս» ընկերությունում, վճարը կազմում է 301 հզր դրամ:

13. ՀՀ Ազգային ժողով — ԱԺ-ի ծառայողական մեքենաները ապահովագրված են «Գարանտ Ասիստան» ընկերությունում, տարեկան վճարը կազմում է 3 մլն 370 հզր. դրամ:

14. Հատուկ քննչական ծառայություն — ՀՔԾ-ը մեքենաներն ապահովագրել է           «Ռոսգոսստրախ Արմենիա»-ում, ունի 4 ծառայողական ավտոմեքենա, որոնց համար տարեկան վճարը կազմել է 150 հզր դրամ:

15. ՀՀ ոստիկանություն— Ոստիկանության ծառայողական մեքենաներն ապահովագրված են «Նաիրի Ինշուրանս» ընկերությունում, որի համար տարեկան վճարվել է 7 մլն 423 հզր դրամ:

16. Սփյուռքի նախարարություն — Նախարարության մեքենաներն ապահովագրված են «Ինգո Արմենիա»-ում, գումարը կազմում է 172 հզր դրամ:

17. Քննչական կոմիտե — ՔԿ-ում ապահովագրված է 81 մեքենա, որից 11-ը` ծառայողական, իսկ սպասարկող 70 մեքենա սպասարկում են ստորաբաժանման քննիչներին իրենց քննչական գործողությունների բնականոն կատարման ժամանակ: Մեքենաներն ապահովագրված են «Նաիրի Ինշուրանս» ընկերությունում. վճարվել է 2 մլն 867 հզր դրամ:

18. Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն – հաշվառված է 3 ծառայողական մեքենա, ապահովագրությունն արվել է «Ինգո Արմենիա» ընկերությունում, որի դիմաց վճարվել է 103 հզր դրամ:

19. Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե -ապահովագրական վճարը կազմում է 136 հզր դրամ, ապահովագրությունն արվել է «Սիլ Ինշուրանս» -ում:

20. Մշակույթի նախարարություն — Նախարարությունում հաշվառված է 7 ծառայողական ավտոմեքենա, որոնք ապահովագրվել են «Ինգո Արմենիա» ընկերությունում և որի դիմաց վճարվել է 280 հզր դրամ:

21.Պաշտպանության նախարարություն -ՊՆ-ը, հաշվի առնելով նախարարության ոլորտը, ամենաշատ ապահովագրական գումարներն է վճարում՝ շուրջ 95 մլն դրամ: Ապահովագրումներն արված են «Ռոսգոսստրախ Արմենիա»-ում և «Նաիրի Ինշուրանս»-ում: Թե որքան է կազմում վճարվող գումարը, ՊՆ-ից հայտնել են, որ մեկ տարի կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի համար վճարումը կատարվում է ոլորտում կիրառվող  ապահովագրավճարների նվազագույն և առավելագույն  չափերի համաձայն:

Պաշտպանության նախարարությունը գրավոր հարցումով վճարվող գումարի թիվ չէր կազմել, սակայն Tert.am-ը մեկ անձից կատարվող գնումների ցանկում ՊՆ-ի ներկայացրած հաշվետվությունից տեղեկացավ, որ ՊՆ-ը նշել է՝ պատահարներից ապահովագրման ծառայություն մեկ տարով՝ «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությանը մեկ տարվա համար վճարել է  80 մլն 24 հզր դրամ , իսկ «Նաիրի Ինշուրանս» ընկերությանը տարեկան վճարվել է 14 մլն 166 հզր դրամ:

Նշենք, որ ՊՆ-ն ապահովագրում է մարդատար մեքենաներ, բեռնատարներ և ավտոբուսներ:

«Նաիրի Ինշուրանս» ընկերության  հետ ՊՆ-ը կնքել է 39 ՈՒԱԶ-ի, որոնց համար վճարել է  1 մլն դրամ, 54 ՈՒԱԶ ու Տոյոտա Հայլուքս-ի, ԱՊՊԱ վճարը՝ 1 մլն 731 հզր դրամ և 14 Կիա-Սորենտո և Նիսան Նավարայի ապահովագրության պայմանագիր, որոնց ԱՊՊԱ վճարը կազմում է 619 հզր դրամ:

Բեռնատար մեքենաների ապահովագրության համար ՊՆ-ը «Նաիրի ինշուրանս»-ին վճարել է 9 մլն 833 հզր դրամ, իսկ 27 ավտոբուսի համար՝ 981 հզր դրամ:

«Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունում ՊՆ-ն ապահովագրել է  թեթև մարդատար 806 ավտոմեքենա՝ ԳԱԶ, ՈՒԱԶ, Տոյոտա Լենդ Կրաուզեր Պրադո 2.7, Միցուբիշի Պաջերո, ԲՄՎ-799 ԼԻ,Լեքսուս GX-470, Լեքսուս LX-570, Կիա-Սորենտո և այլն:

Թեթև մարդատար մեքենաների համար ՊՆ-ը «Ռոսգոսստրախ Արմենիա»-ին վճարել է 26 մլն 630 հզր դրամ, 1233 բեռնատար մեքենաների համար՝ 47 մլն 848 հզր դրամ, իսկ 162 ավտոբուսի համար՝ 5 մլն  905 հզր դրամ:

Ընդհանուր թվով «Ռոսգոսստրախ Արմենիա»-ում ՊՆ-ն ապահովագրել է 2201 ավտոմեքենա՝ վճարելով 80 մլն  24 հզր դրամ:

22. Պետական գույքի կառավարման վարչություն — 2018-ին մեքենաներն ապահովագրվել են «Նաիրի Ինշուրանս»-ում, 4 ծառայողական մեքենա ունի, ապահովագրական վճարը՝ 160 հզր դրամ:

23.  ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե — ՊԵԿ աշխատակազմին, պետական կառավարչական հիմնարկին ամրակցված է 210 ավտոմեքենա: Ծառայողական ավտոմեքենաներն ապահովագրվել են «Նաիրի-Ինշուրանս» ապահովագրական ընկերությունում: 2018թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ծառայողական ավտոմեքենաները ապահովագրելու համար տրամադրվող գումարը կազմում է 7 մլն 328 հզր. ՀՀ դրամ:

24.Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն — նախարարությունում հաշվառված է 5 ծառայողական ավտոմեքենա: 2018-ին «Ինգո Արմենիա»-ի  հետ պայմանագիր է կնքվել 196 հզր դրամի չափով:

25. Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն -Նախարարությունն ունի 9 ծառայողական ավտոմեքենա, որոնք ապահովագրված են «Ինգո Արմենիա»-ում, իսկ տարեկան վճարը կազմել է 399 հզր դրամ:

26. Տնտեսական զարգացման և ներդրումների  նախարարություն— Մեքենաներն ապահովագրված են «Սիլ Ինշուրանս» ընկերությունում, տարեկան վճարը կազմում է 133 հզր դրամ:

27.Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն-հաշվառված է 9 ծառայողական մեքենա, որոնց ապահովագրական վճարը տարեկան կազմում է 516 հզր դրամ, ապահովագրումն արված է «Ինգո Արմենիա»-ում:

28. Քաղաքաշինության պետական կոմիտե — Կոմիտեի մեքենաներն ապահովագրված են «Ինգո Արմենիա»-ում, տարեկան վճարը կազմում է 335 հզր դրամ:

29.    ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն-Վարչությունը տարեկան ապահովագրական վճար է վճարում 62 հզր դրամ՝ «Նաիրի Ինշուրանս»-ին:

30. Ֆինանսների նախարարություն — ՀՀ ֆինանսների նախարարության հաշվեկշռում առկա է 17 ծառայողական մեքենա, որից մեկը շահագործվում է «ԱՖԾԿԿՊՀ» ԾԻԳ-ի կողմից:

2018 թվականին ծառայողական մեքենաները ապահովագրված են «Ինգո Արմենիա» ՓԲԸ ապահովագրական ընկերության կողմից:

2017 թվականին ծառայողական մեքենաները ապահովագրված են եղել «Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ ապահովագրական ընկերության կողմից, և ընկերությանը վճարվել է 663 հզր դրամ գումար:

31.Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն – Աշխատանքի նախարարության մեքենաներն ապահովագրված են  «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունում, տարեկան վճարը կազմում է  840 հզր դրամ:

32. Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն-Վարչությունը մեքենաներն ապահովագրել է « Ռոսգոսստրախ Արմենիա»-ում, տարեկան վճարը կազմում է  2 մլն 866 հզր դրամ:

33. ԱԱԾ պետական պահպանության ծառայություն— Մեքենաների ապահովագրումն արված է «Նաիրի ինշուրանս»-ում, վճարը կազմում է 3 մլն 687 հզր դրամ:

34.Կառավարություն — Կառավարության ավտոմեքենաների ապահովագրության դիմաց «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությանը վճարվել է 970 հզր դրամ, «Նաիրի Ինշուրանս»-ին՝ 1 մլն 78 հզր դրամ, «Ռոսգոսստրախ Արմենիա»-ին՝ 504 հզր դրամ:

35. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ — ՄԻՊ աշխատակազմը ծառայողական մեքենաներն ապահովագրել է «Ռոսգոսստրախ  Արմենիա»-ում, վճարումը կազմում է 427 հզր դրամ:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here