Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Վովայի Փաշինյանին:

Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:

Հաղորդվում է նաև, որ այլ թեկնածություններ չեն առաջադրվել:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի ընտրությունները կայանալու են վաղը Ազգային ժողովում:

ԱԺ «Ծառուկյան» դաշինքը և «ՀՅԴ» խմբակցությունը հայտարարել են, որ կողմ են քվեարկելու ժողովրդի թեկնածուին, «ՀՀԿ» խմբակցությունը դեռևս իր դիրքորոշումը չի հայտնել:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here