Հայաստանի հանրապետական կուսակցությունը ապրիլի 30-ին՝ ժամը 18:00-ին, կհայտարարի, թե ինչպես է քվեարկելու, ասաց ՀՀԿ մամուլի խոնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Որոշման հիմքում լինելու է երկրի անվտանգությունը և կայունությունը և այս պարագայում ՀՀԿ-ն միասնականություն կդրսևորի», -ասաց նա։

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ տարբեր հանրապետականների հրապարակային կարծիքները բացառապես անձնական տեսակետներ են, իսկ կուսակցությունը դեռ որոշում կկայացնի:

Հարցին՝ տեսնո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց.

«Իմ կարծիքով՝ Նիկոլը չունի քաղաքական և պետական գործչի այնպիսի ու այնքան որակներ, որոնք թույլ կտան նրան արդյունավետ հանդես գալ վարչապետի պաշտոնում, բայց սա իմ անձնական կարծիքն է, իսկ կուսակցությունը դեռ որոշում չունի»:

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին:

Այդ օրը կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ։

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here