«Ժողովուրդ ջան, խնդրում եմ Հանրապետության հրապարակում սպասել, ես շատ շուտով կգամ այդտեղ»,- ԱԺ ամբիոնից մարդկանց կոչ արեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ ՀՀԿ-ն այսօրվա քննարկումներով իրեն ոչնչացրեց միանգամից ու անշրջելիորեն: Սեփական ժողովրդին պատերազմ հայտարարող ուժը չի կարող գոյություն ունենալ: Եվ այն ինչ հիմա տեսնում ենք, որ թե ՀՀԿ է, այլ նրա ուրվականը:

«Զարմանալի մի բան տեղի ունեցավ, երբ ՀՀԿ ներկայացուցիչները իրենց գոյություն չունեցող տեսիլքը պահպանելու համար անցան հակապետական հռետորիկայի: Այդ հայտարարությունները ոչ միայն ուղղված են ՀՀ ազգային անվտանգությանը, այլև նպատակ ունեն խափարելու Հայաստանի և մի շարք երկրների բարեկամական հարաբերությունները: Բոլոր նրանք, ովքեր փորձում են ակնարկել, թե այս ամենի մեջ ինչ-որ մութ ուժերի սցենար կա, որանք վիրավորում են սեփական ժողովրդին: Նրանք էնքան են կտրված սեփական ժողովրդից, որ վիրավորում են ժողովրդին, մտածելով, որ նրանք այնքան ուժ չունեն, որ առանց օտար ուժերի նման բան անեին»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ որևէ ցնցում ու բախում չի լինի, որովհետև ժողովրդի դեմ կանգնած որևէ ուժ չկա, ՀՀԿ-ն ինքնաոչնչացվել է:

Փաշինյանը նկատեց, որ այսօր առավոտից ՀՀԿ-ական պատգամավորները ԱԺ ամբիոնից ադրբեջանական քարոզչություն են իրականացնում: Սա ի՞նչ է, եթե ոչ օգնության հուսահատ կոչ՝ ուղղված Ադրբեջանին ոևւ նրա ղեկավարին: Եվ սա ՀՀկ ինքնաոչնչացման ամենավերջին կատեգորիան է:

Նա ասաց, որ չի ուզում ՀՀԿ-ին դիմել՝ որպես ամբողջություն, չկա այդ ուժը, ինքնաոչնչացվել է, դիմում է անհատ պատգամավորներին:

«Դուք դեռևս ունեք հնարավորություն՝ այդ սահմանը չհատելու», ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ չկա այնպիսի սցենար, որ համաժողովրդական շարժումը չհաղթի: ՀՀԿ-ականներն ընդամենը խաղում են ժամանակի վրա:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here