loading...

Դու համարում ես, որ ավելի քչին ես արժանի

Նախ դու արժանի ես առողջ  հարաբերությունների, երբ մեկը քեզ սիրում է այնպիսին, ինչպիսին դու կաս։ Եթե դու ինքդ դրան չես հավատում, այդ դեպքում դու ենթագիտակցաբար կթողնես քո կյանք մտնել նրանց, ովքեր արժանի չեն քեզ։

Երբ սկսում ես կասկածել ինքդ քեզ, քո արժանիքներին, կազմիր ցանկ, թե ինչի համար կարելի է քեզ սիրել։ Կարդա այդ ցանկն ամեն օր։ Դա ոչ միայն կփոխի քո տրամադրվածությունը, այլեւ քեզ թույլ կտա հասկանալ, թե ինչ կարող ես դու տալ նրան, ով արժանի կլինի քեզ։ Երբ դու հասկանաս դա՝ ինքնաբերաբար կդադարես քեզ անարժան համարել։

Դու բավարարվում ես քչով

Բավական է թերագնահատել այն բնազդային զգացողությունը, որ ինչ-որ բան այն չէ, երբ հանդիպում ես որեւէ մեկի հետ։ Վստահիր քո ներքին ձայնին։ Եթե դու չես զգում, որ քո կողքին ճիշտ մարդ է, մի անտեսիր այդ կանխազգացումը։ Ուշադրություն դարձրու, թե ինչպես է նա վերաբերվում իր ընկերներին, ընտանիքին, սպասարկող անձնակազմին ու այլ մարդկանց։ Հաճախ խնդրահարույց մարդկանց կարելի է ճանաչել ՝ հետեւելով, թե ինչպես են նրանք շփվում ուրիշների հետ։ Ու չնայած նա քեզ դեռ լավ է վերաբերվում, հետո այդ վերաբերմունքը հաստատ կփոխվի։ Գլխավոր դաս՝ եթե մարդն այնպիսին չէ, ինչպիսին դու պատկերացնում ես, մի մնա նրա հետ, գնա առաջ։

Դու սահմանափակում ես քո տարբերակները

Շուրջը հսկայական աշխարհ է, ավելի քան 7 մլրդ մարդ։ ԵՆթադրենք ՝ դու չես կարող շփվել բոլորի հետ, բայց միեւնույն է, աշխարհը շատ մեծ է ու այնտեղ հաստատ կա այն մեկը, ով հարմար է քեզ։ Պարզապես այլ դիտանկյունից նայիր քո հնարավորություններին։

Նախ օգտագործիր տեխնոլոգիաները՝ ավանդական ու ոչ ավանդական մեթոդներով։ Սկսիր ծանոթությունների համար հավելվածներից։ Այցելիր հետաքրքիր միջոցառումներ, շփվիր մարդկանց հետ, ում հետ նույն հետաքրքրություններն ունես, ընդլայնիր քո հորիզոնները։ Մի կաշկանդվիր ընկերներիդ խնդրել, որ քեզ ծանոթացնեն որեւէ մեկի հետ։

Հանդիպիր նրանց հետ, ովքեր քո սիրելի տեսակին չեն պատկանում։ Բաց եղիր տարբեր տեսակի մարդկանց հետ շփումների համար։ Երբ այլ կերպ ես վերաբերվում ծանոթություններին, հասկանում ես, որ տարբերակները շատ են։

Դու ընտրում ես նրանց, ովքեր չեն կարող լինել քեզ հետ

Եթե որեւէ մեկը չի հասկանում, որ դու այն կինն ես, ում հետ կարելի է լուրջ հարաբերություններ կառուցել, ուրեմն նա քեզ արժանի չէ։

Չարժե ժամանակ վատնել այն ամենի համար, ինչը կարող էր լինել, բայց չկա։ Եթե դու չես կարողանում ազատվել զգացմունքներից մեկի հանդեպ, ով փոխադարձությամբ չի պատասխանում քեզ, վերընթերցիր 1-ին կետն ու հիշիր, որ ավելիին ես արժանի։

Դու անընդհատ կրկնում ես նույն սխալները

Մարդիկ հակված են կրկնությունների։ Գուցե նրանց համար դժվար է դուրս գալ իրենց հարմարավետության գոտուց։ Ահա թե ինչու են մարդիկ կրկնում զգացմունքային ու նույնիսկ ֆիզիկական բռնություններով հարաբերությունները։ Դու պետք է խզես հարաբերությունների արատավոր շրջանը այնպիսի մարդկանց հետ, որոնք քեզ չեն տալիս այն, ինչին դու ես ձգտում։ Դասեր քաղիր քո սեփական սխալներից, բայց մի կրկնիր դրանք։

Հիշիր քո բոլոր հարաբերությունները, ազնվորեն վերլուծիր քո առավելություններն ու թերությունները։ Ու արա այն, ինչը կարող է փոխել քո ապագա հարաբերությունները։ Փոխիր այն վարքագիծդ, որը վատ է անդրադարձել քո անցյալ հարաբերությունների վրա։

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here