loading...

Ձեր հետաքրքրություններն առաջնահերթ եք համարում

Չգիտես ինչու առաջին հերթին սեփական երջանկության մասին մտածելու միանգամայն հասկանալի ու նորմալ ձգտումը ժամանակակից աշխարհում վաղուց արդեն համարվում է եսասիրական ու «սխալ» ։ Բայց իրականում միայն մենք կարող ենք լիարժեք հասկանալ, թե ինչն ու ինչպես կարող է երջանկացնել մեզ։ Այնպես որ տրամաբանական է, որ մենք մեր շահերն ու երջանկությունն առաջնահերթ համարենք։

Այնպես որ եթե մենք ինքներս ենք տնօրինում մեր կյանքը ՝ չսպասելով մինչ որեւէ մեկը մեզ կպատմի, թե ինչպես է պետք ճիշտ ապրել, մենք արդեն իսկ առաջին քայլն ենք անում երջանկություն ձեռք բերելու ու մեր ամբողջ ներուժը իրացնելու ուղղությամբ։ Մենք բոլորս լիակատար պատասխանատվություն ենք կրում նրա համար, թե ինչպես ենք ապրում մեր կյանքը, ու միայն մեր երջանկությունն ու շահերը առաջնահերթ համարելու դեպքում մենք կարող ենք օգնել նաեւ նրանց, ովքեր ունեն մեր օգնության կարիքը։ Ի վերջո ինչպե՞ս կարող ենք օգնել մյուսներին, եթե ինքներս մեզ օգնել չենք կարող։

Իրականացնում եք ձեր երազանքը

Եթե դուք ուզում եք հասնել ավելիին, քան ունեք հիմա՝ դա չի նշանակում, որ Դուք  անշնորհակալ, վատ կամ մեծամիտ մարդ եք։ Դա ընդամենը նշանակում է, որ դուք հավակնոտ եք։ Դա նշանակում է, որ դուք ունեք նպատակներ, երազանքներ, ու  ուզում եք իրականացնել դրանք, քանի դեռ կարող եք։ Դա նշանակում է, որ դուք համաձայն չեք գոհանալ ավելի քչով, քան այն, ինչին ունակ եք։ Շրջապատը կարող է ձեզ համարել երազկոտ ու ամպերում սավառնող անձնավորություն, կրկնելով, որ դուք երբեք ոչնչի չեք հասնի, բայց մի՞թե Ձեզ համար կարեւոր է նրանց կարծիքը։

Բացի դրանից դուք կարող եք միաժամանակ եւ՛շնորհակալ լինել Ձեր ունեցածի համար, եւ՛ ձգտել ավելիին, այնպես որ մի ամաչեք նրանից, որ ունեք երազանք՝ թեկուզ եւ դժվար իրագործելի։ Ձգտեք դրան, հավատացեք ինքներդ ձեզ ու այդ ճանապարհին դուք կարող եք դառնալ այնպիսին, ինչպիսին երազում եք դառնալ։

Ժամանակ գտեք ինքներդ Ձեր ու Ձեր շահերի համար

Ժամանակակից աշխարհում մեզնից շատերն այնքան շատ ժամանակ են վատնում ուրիշների մասին հոգ տանելու ու նրանց կարիքները հոգալու համար, որ մոռանում են իրենց սեփական շահերի մասին։ Սակայն եթե մենք նույնիսկ չփորձենք ջուր լցնել մեր սեփական բաժակի մեջ, ինչպես կարո՞ղ ենք ակնկալել, որ կկարողանանք ուրիշների ծարավը հագեցնել։

Ինքներս մեր մասին հոգ տանելը ոչ թե եսասիրություն է, այլ կարեւոր պայման մեր ֆիզիկական ու հոգեւոր առողջության համար։ Այդ իսկ պատճառով երբեք ներողություն մի խնդրեք այն բանի համար, որ ստիպված եք եղել մերժել ինչ-որ մեկի հրավերքը, կամ մերժել ինչ-որ մեկի օգնության առաջարկը, որպեսզի ինքներդ ձեզնով զբաղվեք։ Լինի դա շուրջերկրյա ճանապարհորդություն, ուղեւորություն դեպի որեւէ գեղատեսիլ վայր, կամ պարզապես երեկո սպա սալոնում, պետք չէ դրա համար ներողություն խնդրել կամ ամաչել։ Մի քիչ ժամանակ հատկացրեք ինքներդ ձեզ ՝ դուք նույնքան արժանի եք դրան, որքան մյուսները։

Ծանոթանում ու հանդիպում եք մարդկանց հետ, ովքեր ձեզ դուր են գալիս

Ոչ ոք իրավունք չունի ձեր փոխարեն որոշել, թե ում հետ պետք է դուք հանդիպեք ու առավել եւս ռոմանտիկ հարաբերություններ սկսեք։ Միայն դուք կարող եք որոշել, ձեզ դուր գալիս են աղջիկները, թե՞ տղաները, թե՞ եւ՛ աղջիկները, եւ՛ տղաները։ Այնպես որ ոչ մեկին թույլ մի տվեք կշտամբել ձեզ ձեր ընտրության համար։ Դուք իրավունք ունեք հանդիպել ում հետ ցանկանում եք։ Բոլորս էլ արժանի ենք սիրո, իսկ եթե որեւէ մեկը այլ կարծիք ունի ՝ ուրեմն նա պարզապես արժանի չէ լինել ձեր կյանքում եւ վերջ։

Արտահայտում եք ձեր զգացմունքները

Ցավոք, ժամանակակից հասարակությունը մեզ սովորեցրել է ամաչել՝ այդ թվում մեր զգացմունքներն արտահայտելուց։ Մեզ ներշնչում են, որ ժամանակի մեծ մասը մենք պետք է մեզ դրսեւորենք ռոբոտների նման, կատարելով այն ամենը, ինչ պահանջվում է մեզնից, ոչ մի բառով կամ արարքով չմատնելով, թե ինչ ենք մենք զգում։ Ոչ մեկին թույլ մի տվեք ձեզ համոզել, որ զգացմունքներից պետք է ամաչել։ Իհարկե կան դեպքեր, երբ լռելն ավելի լավ է, բայց ոչ միշտ։ Եթե դուք անկեղծ եք այն հասարակությունում, որտեղ մարդիկ ամաչում են արտահայտել իրենց զգացմունքները, դա դեռ չի նշանակում, որ ձեզ հետ ինչ-որ բան այն չէ։ Ավելի ճիշտ կլիներ ասել, որ այդ հասարակության հետ ինչ-որ բան այն չէ։ Կա այս կամ այն զգացմունքն արտահայտելու հարմար ժամանակ ու վայր, բայց պետք չէ ամաչել, որ դուք ունեք զգացմունքներ ու ներողություն խնդրել դրանք արտահայտելու համար։

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here