loading...

Ո՞վ եմ ես

Ոչ, մենք Ձեզ չենք առաջարկում փիլիսոփայության թեստ հանձնել, բայցևայնպես մտածեք այդ մասին՝ ե՞րբ եք Դուք վերջին անգամ իսկապես մտածել այն մասին, թե ով եք Դուք՝ հիմա ու այստեղ։ Ոչ թե նախկինում/ կամ ապագայում, այլ ով եք հիմա, այս պահին։

Արդյո՞ք իմ գործողությունները արտացոլում են իմ ինքնությունը

Գանդին մի անգամ ասել է․ «Երջանկությունն այն է, ինչ դուք մտածում, ասում կամ անում եք ներդաշնակորեն։ Հասարակ զգացողություն, որը կարող է անհասկանալի թվալ նրանց, ովքեր չեն գիտակցում մեր կյանքում ներդաշնակության կարևորությունը։

Իրականությունն այն է, որ մեզնից շատերը պարփակված են փակ տարածքում՝ առաջնորդվելով սովորությամբ, այլ ոչ թե գիտակցված։ Հնարավոր է՝ դրա համար էլ մեզնից շատերն իրենց վատ ու անհամատեղելի են զգում իրենց տների, հարաբերությունների, աշխատանքի, բարեկամների ու շրջակա միջավայրի հետ։

Ի՞նչ եմ ես իրականում ուզում  

Ես զանազան սննդակարգեր սկսելու ու դադարեցնելու թագուհի եմ։ Ես սկսում եմ սննդակարգը երկուշաբթի ու ավարտում հինգշաբթի՝ գինու բաժակը ձեռքիս։

Հարցրեք ինքներդ Ձեզ. «Ի՞նչ եմ ես իրականում ուզում։ Ես ուզում եմ ձևացնել, թե նիհարո՞ւմ եմ, թե՞ իրոք ուզում եմ նիհարել ու ավելի լավ տեսք ունենալ»:

Ո՞րն է դրա իմաստը

Խոստովանություն. ես միշտ եղել եմ դրամայի թագուհ։ Ես հաճախ եմ հայտնվում անիմաստ ու անհեթեթ իրավիճակներում։ Իսկ ինչո՞ւ, ո՞րն է դրա պատճառը։

Ինչո՞ւ ես չեմ կարող

Ես գիտեմ, թե ինչ եմ զգում, երբ նստած եմ իմ ընկերների ու գործընկերների կողքին, որոնք վայելում են այն ձեռքբերումները, որոնք ես էլ մի գեղեցիկ օր կցանկանայի վայելել։ Նայելով, թե ինչպես է իմ ընկերուհին խաղում իր նորածին երեխայի հետ, ես մտածում եմ՝ «իսկ ինչո՞ւ ես չեմ կարող նույնը անել»։

Բայց փոխելով այդ հարցի շեշտադրությունը՝ դուք կփոխեք նաև դրա իմաստն ու Ձեր տրամադրվածությունը։ Մի անգամ ես պառկած էի իմ անկողնում, մտածում էի այն մասին, թե ինչպես է իմ ընկերների մեծ մասի կյանքը փոխվել ամուսնությունից, երեխայի ծնվելուց հետո, մինչդեռ ես շարունակում եմ մնալ մենակ ու երեկոներն անցկացնել իմ փոքրիկ չիխուախուայի հետ։

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here