loading...

Ես քեզ սիրում եմ, բայց ինձ ավելի շատ եմ սիրում

Սիրիր քեզ: Սանրիր եւ լիզիր քո մորթին, քնիր օրական 18 ժամ (կամ էլ ժամանակի մարդկային համարժեքը), օրվա ընթացքում քիչ-քիչ սնվիր փոքրիկ թռչուններով եւ զբաղվիր միայն այնպիսի բաներով, որոնք հետաքրքրում են քեզ:

Քեզ համար բարձր ստանդարտներ սահմանիր եւ հետեւիր դրանց, ասես այլ տարբերակներ ուղղակի գոյություն չունեն: Առաջնային դարձրու քո շահերը` ֆիզիկական, հուզական եւ հոգեւոր: Երբ առողջ լինես բոլոր այդ առումներով, աշխարհը քեզ համար լի կլինի հնարավորություններով:

Ընդունիր պարգեւները եւ գնահատիր բարի մտադրությունները

Ես քեզ երբեմն կիսակենդանի մուկ կամ թռչուն կբերեմ: Դա պարգեւ է: Եթե դա այն նվերը չէ, որն ուզում էիր դու, իմացիր, ես քեզ նվիրում եմ դա, որովհետեւ քեզ սիրում եմ: Աշխարհը լի է պարգեւներով: Նկատիր դրանք, փնտրիր եւ գնահատիր նրան, ով քեզ տվել է դրանք. կարեւոր չէ, դա կատու է, թե այլ ստորին կենդանի  (այսինքն բոլորը, ովքեր կատու չեն), մարդ, թե ամբողջ տիեզերքը:

Կենտրոնացիր միայն նրա վրա, ինչ իրոք ուզում ես 

Եվ համառ եղիր, մինչեւ չստանաս դա: «Ոչ» տարբերակը գոյություն չունի: Ես քաղցած եմ: Դու վեր կկենաս քո անկողնուց եւ կկերակրես ինձ, թե չէ անձայն կկանգնեմ մոտերքում` տրորելով բարձիդ ծայրերը կամ մազերդ: Ես կզարդարեմ հատակը կերակրամանի շուրջը, եթե դրա պարունակությունը կորցրել է թարմությունը: Կերակրամանն անհրաժեշտ է մաքրել եւ նոր պարունակություն լցնել:  Ես սիրում եմ նստել պատշգամբում եւ նայել, թե ինչպես է ծագում արեւը, եւ ես գիտեմ, որ դու վեր կկենաս եւ կանես անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի դա տեղի ունենա: Արա անհրաժեշտ աշխատանքը, որպեսզի ստանաս այն, ինչ քեզ պետք է, ուրիշներին էլ ներգրավիր դրանում, որ օգնեն քեզ:

Դու ուրիշներին սովորեցնում ես, թե ինչպես է պետք վարվել քեզ հետ

Նրանց դերային օրինակ ցույց տուր եւ մեղմորեն ու հետեւողականորեն զատիր անցանկալի դրսեւորումները: Կուզեի, որ դու հենց հիմա շոյեիր ինձ, այդ պատճառով ես գալիս եմ, ցատկում եմ ծնկներիդ: Եթե վեր կենաս եւ գնաս ինչ-որ տեղ, ես կհետեւեմ քեզ եւ կշարունակեմ: Դու կտեսնես, որ ես չափազանց հմայիչ եմ:  Լավ, հիմա արդեն հերիք է, եւ որպեսզի հասկանաս դա, ես մեղմորեն դուրս կսահեմ քո ձեռքերից կամ էլ թեթեւակիորեն կկծեմ ափդ, եթե փորձես պահել ինձ: Եվ խնդրում եմ, մի փորձիր շոյել ինձ, երբ տրամադրություն չունեմ:

Քեզ թագավորի պես պահիր

Ինքնավստահ եղիր, նույնիսկ եթե ներսումդ այդ առումով կասկածներ ունես: Եթե երկար ժամանակ քեզ այդպես պահես, ուղեղդ կհավատա դրան: Թագավորները չեն հուզվում, այդ պատճառով ինձ մի զզվեցրեք զավեշտալի կատակներով եւ խաղերով, որոնք իմ արժանապատվությունից ցածր են, կարող են կեղտոտել իմ մորթին եւ ինձ սթրեսի ենթարկել: Եթե ինչ-որ բան եմ անում, դա ինձ համար լավ է այս կամ այն առումով:  Իսկ այժմ ես քեզ վրա վերեւից եմ նայում՝ գրադարակից խոյանալով քո գլխավերեւում: Ինչպես եւ պետք է լինի:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here