loading...

1. Մասնագիտական տեղեկատվության հոսք

Սովորաբար հարցազրույցի ժամանակ մեզ հնարավորություն են տալիս  խոսել նախորդ աշխատանքային փորձի կամ ակադեմիկան ձեռքբերումների մասին: Ձեր նպատակն է այդ տեղեկատվությունը կարճ ու հստակ ներկայացնել գործատուին: Շատ թեկնածուներ կարծում են, թե հարցարույց վարողը տիրապետում է իրենց մասնագիտության նրբություններին եւ խորանում են մանրուքների մեջ:

Խուսափեք մասնագիտական ժարգոնից, անհասականալի տերմիններից եւ աբստրակտ դատողություններից, փորձեք անցյալի ձեր ունակությունները համապատասխանեցնել առաջարկվող աշխատատեղի հետ: Բերեք օրինակներ, որոնք ցույց կտան, որ ձեր ունակությունները կարող են օգտակար լինել ապագա աշխատավայրում:

2. Կեղծ համեստություն

Հարցազրույցների ժամանակ տարածված հարցերից մեկն է  «նշեք ձեր գլխավոր թերությունը»: Այն կարող է հնչել նաեւ այսպես. «Ունեք արդյոք որակներ, որոնց վրա պետք է աշխատել: Ձեր նախկին ղեկավարը ինչ թերություններ է նշել: Ինչպիսի՞ դժվարություններ կամ հիասթափություններ եք ունեցել նախորդ աշխատավայրում»:

Ոչ ոք չի ցանկանում նշել իր աքիլեսյան գարշապարը: Ուստի շատերը պատասխանում են. «Իմ խնդիրն այն է, որ ես իդեալին եմ ձգտում, իսկ այն անհասանելի է», «Ես հաճախ եմ գիշերներն աշխատում՝ ժամանակից շուտ աշխատանքը ավարտելու համար», «Ես տարված եմ աշխատանքով, պահանջում եմ, որ իմ ենթականերն էլ նույն որակով անեն իրենց գործը», այսինքն՝ փորձում եք ձեր լավագույն հատկությունները ներկայացնել որպես թերություն: Բայց գործատուները վարժվել են դրան: Ուստի անկեղծ պատասխանն ավելի նախընտրելի է: Ավելի լավ է ասել ոչ էական, բայց իրական խնդրի մասին:

Իհարկե, գործատուն ավելի լավ է չիմանա, որ դուք մշտապես ուշանում եք, գրում եք տառասխալներով կամ բռնկուն բնավորություն ունեք, բայց  կարելի է որոշ ոչ էական բաներ խոստովանել, օրինակ. «Երբեմն ինձ համար իսկապես դժվար է լինում ժամանակին կատարել աշխատանքը, բայց հուսով եմ՝ սովորել եմ լավ կառավարել իմ ժամանակը»:

Մյուս տարբերակն ասելն է, որ դուք համապատասխանում եք ոչ բոլոր պահանջներին, որոնք նշված են թափուր աշխատատեղի մասին հայտարարության մեջ: «Դուք գրել էիք, որ  փնտրում եք լուրջ աշխատանքային փորձով աշխատակիցների: Ես դրանով չեմ կարող պարծենալ, բայց համոզմունք ունեմ, որ  իմ ունակությունների շնորհիվ կարող եմ արժանի արդյունք ցույց տալ»: Կամ՝ «Գիտեմ, որ ձեզ իսպաներենի լավ իմացությամբ մասնագետ է պետք, իմ իսպաներենի մակարդակը շատ լավ չէ, բայց ես կարող եմ շփվել եւ հաճախում եմ կուրսերի»:

3. Անակնկալներին անպատրաստ լինելը

Դուք գտել եք թափուր աշխատատեղ, որին համապատասխանում եք, հարցազրույցը շատ լավ է անցնում, քանի դեռ ձեզ չեն առաջարկում կատարել մի առաջադրանք, որը դուրս է ձեր գործունեության դաշտից:

Այդ իրավիճակում ամենավատը ցույց տալն է, որ ձեզ համար ծովը ծնկից է կամ հակառակը՝ ասել, որ ի վիճակի չեք: Ավելի լավ է նշեք, որ կոնկրետ այդ ոլորտում դուք փորձ չունեք, բայց օգտագործելով առիթը՝ կփորձեք ինչ-որ նոր բան սովորել:

4. Գործատուի մասին ոչ բավարար գիտելիքներ

Ցույց տվեք, որ ծանոթացել եք ընկերության կայքին եւ նրա գործունեության մասին մատչելի տեղեկատվությանը:

Հարցազրույց վարողը կարող է հարցնել, թե ինչու եք ցանկանում հատկապես աշխատել իրենց մոտ: Լավ կլինի, եթե դուք կարողանաք նշել առավելությունները, որոնք դեռ չեն հնչել հարցազրույցի ժամանակ:

Եթե նման հնարավորություն չի ընձեռվում, սպասեք մինչեւ հարց տալու  ձեր հերթը կգա: Հարցրեք այնպիսի նախագծերի մասին, որոնք կարող են հայտնի լինել միայն պատրաստված ու ընկերությունով հետաքրքրված մարդուն:

5. Որոշակի իմիջի բացակայություն

Հարցազրույցը ենթադրում է, որ դուք պետք է մասնագիտական տեսք ունենաք, ենթադրում է գործնական տեսք եւ հագուստ: Խուսափեք նաեւ ֆորմալ մոտեցումից, մի եղեք շատ լուրջ ու ձանձրալի: Եթե հարձազրույցը հեռախոսով է կամ սկայպով՝ առանձնացրեք կարեւոր բառերը, պահպանեք ձայնի տեմպը եւ ձեզ համար կարեւոր տեղեկությունից հետո դադար տվեք:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here