ՀՀ նորանշանակ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերում ամփոփել է պաշտոնում իր առաջին աշխատանքային օրը: Հարությունյանը նշել է, որ առաջին օրը բավական լարված է եղել, քննարկվել են տարբեր ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր:

«Քննարկումները ցույց տվեցին, որ անելիքները շատ են և կան  բազմաթիվ հարցեր, որոնք պետք է լուծվեն: Ուզում եմ զեկուցել, որ աշխատանքը սկսվել է»,-ասաց նա:

Արայիկ Հարությունյանը առաջնահերթ է համարել Շիրակի պետական համալսարանի ռեկտորի շուրջ ստեղծված իրավիճակը: Նախարարության  ուշադրության կենտրոնում են նաև ավարտական, միասնական քննությունները:

«Գործեր կան, ամեն ինչ լավ  է լինելու, բոլոր խնդիրները լուծվելու են և մեր կրթական համակարգը օրեցօր բարելավելու է: Դուք դա տեսնելու եք»,-նշել է ԿԳ նախարարը:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here