loading...

Խոյ

Ապրիլին Խոյերը պետք է շատ ջանք գործադրեն: Բոլոր բանակցությունները կհայտնվեն փակուղում, ուստի անհրաժեշտ կլինի դիմել հովանավորների և ազդեցիկ մարդկանց, մի խոսքով` փնտրել շրջանցիկ ուղիներ: Սպասելը վտանգավոր է, քանի որ հենց ապրիլին Խոյերի համար հեռանկարային շատ կարևոր հարցեր են լուծվելու: Դա վերաբերում է ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական կյանքին: Ոչ մի դեպքում չի կարելի ռիսկի դիմել:

Ցուլ

Ապրիլին Ցուլերին երկար սպասված փոփոխություններ են սպասվում, սակայն դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Ցլերը զբաղված կլինեն ինչ-որ այլ բանով: Չի բացառվում խառնաշփոթության և անվստահության վիճակը: Խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է միանգամից անցնել աշխատանքի: Ախորժակն ուտելիս է բացվում:

Երկվորյակ

Ապրիլին Երկվորյակները կարիք կունենան, որ մարդիկ խղճան իրենց և միաժամանակ հիանան իրենցով: Բացի նրանից, որ Երկվորյակները ո՛չ առաջինին կհասնեն, ո՛չ էլ երկրորդին, նրանց շրջապատում կհայտնվի մեկը, ով իրեն նույն կերպ կպահի: Հաճելի բացահայտում չի լինի, սակայն դա նրանց համար առիթ կլինի ուղղելու իրենց վարքը:

Խեցգետին

Ապրիլին Խեցգետինները կկանգնեն ընտրության առջև: Երկար ժամանակ կպահանջվի պատրաստվելու և տարբերակների մասին խորհելու համար: Գուցե կախվածություն առաջանա ինֆորմացիոն աղբյուրներից կամ ինչ-որ հեղինակությունից: Ամեն դեպքում Խեցգետինները կկարողանան ճիշտ ընտրություն կայացնել:

Առյուծ

Ապրիլին Առյուծներին աշխատավայրում կխանգարեն, հաճախ՝ տեսչական կազմակերպությունների կողմից: Առյուծները նյարդային կլինեն, սակայն բախտը կժպտա այն Առյուծներին, որոնք կհաջողացնեն հմայիչ և բարեհոգի մնալ: Աստղերը խորհուրդ են տալիս Առյուծներին չբարձրաձայնել իրենց հաջողությունների մասին:

Կույս

Ապրիլին Կույսերին կհաջողվեն միայն հանրային նախագծերը: Մարդկանց շրջապատում Կույսերը կլինեն սրամիտ, խելացի և շատ աշխույժ: Սակայն պետք է պատրաստ լինել նրան, որ ողջ ամիս անսպասելի փոփոխություններ կլինեն:

Կշեռք

Ապրիլը Կշեռքների համար հանգիստ կանցնի: Աշխատանքը սովորականից շատ չի լինի: Ձեզնով զբաղվելու ժամանակ կունենաք: Նոր ծանոթներից մեկը կփորձի ավելի մտերմանալ ձեզ հետ: Ամենայն հավանականությամբ, նա այն չէ, ինչ ցույց է տալիս:

Կարիճ

Կարիճների համար ապրիլը լարված կլինի. հասարակության մեջ նրանց կվիրավորեն, իսկ նեղ շրջապատում կդրդեն անիմաստ տհաճ վեճի: Գործերը նույնպես չեն հաջողվի: Ապրիլն ավելի հարմար է հանգստի համար:

Աղեղնավոր

Աղեղնավորիների համար ապրիլը հաղթական կլինի: Նրանց կգովաբանեն և աշխատանքում առաջ գնալու հնարավորություններ կընձեռեն: Ճիշտ է, Աղեղնավորներին իրենց շուրջ այս ողջ աղմուկն անարժան կթվա, ինչը, սակայն, չի խանգարի իրենց օգտվել իրերի այսպիսի հաջող դասավորությունից:

Այծեղջյուր

Ապրիլին Այծեղջյուրների գործերը հաջող կդասավորվեն: Նրանք կկարողանան կառավարել իրավիճակը և ինչ-որ չափով ազդել դրա հետագա զարգացման վրա: Գործերում ժամանակավոր դադար կլինի, որը կապված կլինի ինչ-որ մեծ նախագծի հետ: Կուրախացնեն ընտանիքի անդամները: Տանը կլինի ջերմ և ուրախ մթնոլորտ:

Ջրհոս

Ապրիլին Ջրհոսները հրաժեշտ կտան ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի: Աշխատելն ավելի հեշտ կլինի: Ամեն ինչում նրանք ստիպված կլինեն հույսը դնել ներքին ձայնի վրա: Ջրհոսները կկարողանան օգուտ քաղել հին ծանոթություններից:

Ձկներ

Ապրիլին ձկները ստիպված կլինեն պահել սովորական կարգապահությունն ու պարտականությունները, որովհետև գործնական հետաքրքրությունների շրջանակը կսեղմվի մինչև մի քանի կարևոր նախագիծ: Պետք է ընտրել միայն իրական գործերը: Պետք է պատրաստ լինել նրան, որ հարազատներն ու ընկերները շատ կշեղեն ձեզ ձեր գործերից:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here