Տարածված կարծիք կա, որ ժամանակակից աշխարհում ռոմանտիկ տղամարդկանց համար շատ ավելի դժվար է: Նրանցից պահանջվում է ճկունություն, երբեմն՝ խորամանկություն ու վճռականություն՝ հաղթահարելու համար բարդ խնդիրները: Կանայք, սակայն, ցանկանում են, որպեսզի իրենց տղամարդը գոնե երբեմն ռոմանտիկ լինի: Հոգեբանները մի քանի խորհուրդներ ունեն, որոնք կօգնեն կանանց՝ այս հարցում:

Մտովի գծեք ձեր երազած ռոմանտիկ տղամարդու պատկերը

Պատկերացրեք, որ օրեր  շարունակ ձեր ամուսնուն խնդրում եք պատին մեխ ամրացնել, իսկ նա այդ ամբողջ ընթացքում գրասեղանի մոտ նստած՝ բանաստեղծություններ է հորինում և խնդրում է  իրեն չծանրաբեռնել կենցաղային մանր հոգսերով:  Կամ՝ դուք նրան   խնդրում եք բլենդեր գնել, իսկ նա ձեզ փափուկ խաղալիք է նվիրում:  Եթե այս պատկերը ձեզ չի գոհացնում, ուրեմն ուրախացեք, որ   ձեր կողքին պրակտիկ տղամարդ է, որի վրա կարելի է հույս դնել՝ բոլոր պարագաներում:

Անկեղծ զրուցեք

Փորձեք անկեղծ զրուցել և բացատրել, թե ինչ եք ակնկալում նրանից: Անվերջ մեղադրանքներն ու արցունքներն այս դեպքում չեն օգնի: Ճիշտ չէ նաև  որպես փայլուն  օրինակ՝ ձեր ընկերուհու ամուսնուն դրական կողմից ներկայացնելը: Նման համեմատություններից տղամարդիկ նյարդայնանում են:

Հիշեք միասին անցկացրած հաճելի պահերը

Վիճելու փոխարեն  անմիջական զրույց սկսեք այն երջանիկ օրերի մասին, երբ նա նոր էր փորձում գրավել ձեր սիրտը: Հիշեցրեք նրան , թե ինչ խելահեղ քայլերի էր դիմում՝ հանուն ձեզ և որքան երջանիկ էիք դուք  այդ ժամանակ: Գեղեցիկ հիշողությունները կփոխեն նաև   տղամարդու տրամադրությունն ու նրան ակամայից կդրդեն ռոմանտիկ նոր «սխրագործությունների»:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here