loading...

Ծնողները հաճախ անգիտակցաբար սեփական երեխաների համար արգելքներ են սահմանում և տարատեսակ բարդույթներ առաջացնում: Կան որոշ մտքեր, որոնք չի կարելի ներշնչել աղջիկ երեխաներին և օրիորդներին:

Այս խաղալիքը միայն տղաների համար է: Այս միտքը սահմանափակումներ է մտցնում աղջկա մտածելակերպի մեջ՝ դրդելով այն մտքին, որ կյանքում ևս կան բաներ, որոնցից միայն տղաները կարող են օգտվել:

Աղջիկներն այդպես չեն անում: Այստեղ գործում է նույն տրամաբանությունը, ինչ նախորդ կետում: Ավելի լավ է՝ երեխային բացատրել, որ, օրինակ, ծառ բարձրանալը վտանգավոր է,  բայց ոչ միայն աղջիկների համար:

Պետք չէ գովել աղջիկ երեխային միայն իր գեղեցկության համար: Պետք է կարևորել նաև այնպիսի հատկանիշներ, ինչպիսին են, օրինակ, արագավազությունը, նկարչական տաղանդը կամ ընթերցասիրությունը:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here