Ճիշտ սննդակարգը երիտասարդությունը պահպանելու գաղտնիքներից մեկն է:  Առողջ սնունդը ոչ միայն նպաստում է գեղեցիկ տեսք ունենալուն, այլև կանխում է տարբեր հիվանդությունների առաջացումը: Դիետոլոգներն առանձնացրել են մթերքի մի քանի տեսակներ, որոնք առողջարար են և օգնում են երիտասարդ մնալ:

Ձու

Հավկիթը պարունակում է D վիտամին, լյուտեին և զեակսանտին, խոլին: Այս նյութերը լավ են անդրադառնում մանավանդ տեսողության և ուղեղի աշխատանքի վրա: Ձուն պարունակում է նաև մեծ քանակով սպիտակուցներ,  ինչպես նաև պրոթեին, որը  նպաստում է մաշկի թարմությանը:

Կաղամբ և սպանախ

Կաղամբը և սպանախը, ինչպես նաև կանաչու մյուս տեսակները, դանդաղեցնում են մկանային հյուսվածքների՝ տարիքի հետ կապված  ձևափոխումները: Բացի այդ,   օգտակար են  հիշողության համար, կանխում են  սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը:

Բրոկկոլի

Բրոկկոլին նույնպես դանդաղեցնում է    տարիքի հետ կապված  փոփոխությունները,  բայց իր մեջ պարունակում է նաև   նյութեր, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում   կանխարգելել   քաղցկեղը կամ թույլ չտալ, որպեսզի այն զարգանա:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here