loading...

Առևտրի և սպասարկման ոլորտի աշխատակիցները բազմաթիվ հնարքների են դիմում, որոնց արդյունքում կարողանում են վաճառել այն ապրանքը, որը գնորդն ի սկզբանե մտադիր չէր ձեռք բերել: Ահա այդ հնարքներից ամենատարածվածները .

Մատուցվող ճաշատեսակի  չափը

Ռեստորաններում հաջողացնում են նույն չափի ուտեստը տարբեր գներով վաճառել՝ մի դեպքում այն ներկայացնելով որպես ավելի մեծ ծավալ ունեցող, մյուսում՝ ավելի փոքր:  Իրականում ապուրը մատուցում են կամ լայն բաժակում կամ սովորական ափսեում: Տեսողական խաբկանքի արդյունքում այցելուն կարծում է, թե ափսեում մատուցվող ապուրն ավելի շատ է   և  վճարում է պահանջված գումարը:

Կտրտած երշիկեղենի վաճառք

Խանութներում շատ հաճախ կարելի է տեսնել  հերմետիկ փակվող տարաներում վաճառվող կտրտած երշիկեղեն: 10 դեպքից 9-ում այդ երշիկեղենը կամ ժամկետնանց է կամ շուտով հնանալու է: Չէ՞ որ հերմետիկ փակվող տարաների վրա չի փակցվում երշիկի  արտադրության տարեթիվը կամ ամսաթիվը:

Գեղեցիկ մանեկեններ

Գեղեցիկ մանեկենների հնարքից սիրով օգտվում են հագուստի խանութների վաճառողները: Նրանք կատարյալ կազմվածք ունեցող տիկնիկների վրա են հագցնում   քիչ վաճառվող զգեստը, իսկ այցելուն, տեսնելով, թե որքան գեղեցիկ է այն նայվում մանեկենի վրա, կարծում է, որ իր դեպքում էլ նույնը կլինի, և հաշվի չառնելով սեփական կազմվածքի առանձնահատկությունները, շտապում է գնել այն:

Կարճատև մեծ զեղչեր

Հագուստի, տեխնիկայի կամ կահույքի որոշ  խանութներ երբեմն-երբեմն հայտարարում են ընդամենը մի քանի օր տևողությամբ մեծ զեղչերի մասին՝   հաճախորդներին ակամայից ուղղորդելով իրենց մոտ և   զրկելով նրանց   վաճառքի այլ կետերի առաջարկներին ծանոթանալու և համեմատություն կատարելու հնարավորությունից: Շատերը  «մեծ զեղչերի» օրերին  շտապում են որքան հնարավոր է՝ շատ ապրանք ձեռք բերել, նույնիսկ եթե դա իրենց պետք չէ:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here